Տեսություն. Հայաստանում էլեկտրոնային առևտուրը նոր փուլ է մտնում, իսկ համաշխարհային ՏՏ ոլորտը տարված է Apple-ով

Հայաստանը 2012-ին վերջապես կունենա էլեկտրոնային առևտրին վերաբերող օրենսդրություն, որը կկազմի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին այս շաբաթ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Վահե Դանիելյանը։

Ըստ կենտրոնական բանկի տվյալների՝ 2011-ին Հայաստանում իրականացվել է 10 միլիոն դոլարի էլեկտրոնային առևտուր, ինչև կարող է 2 տարում 10 անգամ աճել էլդաշտի օրենսդրության առկայության, էլառևտրի մի շարք համակարգերի ներդրման դեպքում։

PanARMENIAN.Net - Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ էր։ Հանձնաժողովը ներկայացրել է իր առաջարկները ՀՀ կառավարությունը։ Մնում է հուսալ, որ դրանք կընդունվեն։ Դրանց ընդունումը կնպաստի էլառևտրի զարգացմանը, հետևաբար և ՀՀ տնտեսության աճին։

Բացի դրանից մինչև տարեվերջ ՀՀ մի քանի բանկերի կողից ձեռք է բերվելու Visa International e-commerce լիցենզիան և դրա համար նախատեսված 3D Secure համակարգը, ինչը էապես կբարձրացնի ՀՀ էլառևտրի ոլորտը նոր մակարդակի։

Բացի Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձաժողովի աշխատանքի ամփոփումից, այս շաբաթ աշխատանքների ներկայացում կատարեց նաև ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։ 2001-ից ՀՀ 5 գրադարաններում (Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի Ազգային գրադարան, Գիտաբժշկական գրադարան և Գիտապալատ) մեկնարկեց թվայնացման գործընթացը։

Չնայած, որ անցել է 10 տարի՝ այս ժամանակահատվածում հնարավոր է եղել թվայնացնել ընդամենը 1 միլիոն գրառում։ Ազգային գրադարանի տնօրենի խոսքով, մեր հայ գրականության ժառանգության ընդամենը 2%-ն է թվայնացված։

Թվայնացումը բարդ գործընթաց է։ Պահանջում է յուրաքանչյուր էջի նկարում, մշակում, տեղադրում ինտերնետում, արխիվացում, հզոր սերվեներ, համապատասխան ծրագրային ապահավում, գրադարանավարների վերապատրաստում և այլն։ Հաշվի առնելով, որ միայն ՀՀ ԱԳ-ում կա 7 միլիոն գիրք, ապա 1 միլիոնը ողջ 5 գրադարաններից բավական մեծ քանակություն է։

Շաբաթը աչքի ընկավ նաև ադրբեջանցի և հայ հաքերների մի շարք կիբերհարձակումներով։ Ադրբեջանցիները մի քանի օրում կոտրեցին Արցախյան կառավարական մի քանի կայքեր, որտեղ թողել էին Խոջալուի դեպքերի պաստառներ։ Ի պատասխան այդ հարձակումներին հայ հաքերները գրոհեցին մի քանի ադրբեջանական կայքեր՝ տեղադրելով այնտեղ Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմի հոլովակ և հղում՝ xocali.net։Հայ հաքերների այս հարձակումը նշանավոր էին նրանով, որ Խոջալուի վերաբերյալ, առաջին անգամ էր։ Այսպես է կարծում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Շաբաթվա մեջ որոշ նորություններ ներկայացրեցին նաև մի շարք այլ ընկերություններ։ Ucom-ը հասանելի դարձավ Աջափնյակում, ԱրմենՏելը Հայաստանի մարզերում մեկնարկեց ուսուցիչների համակարգչային գրագիտության դասընթացներ, TelCell-ը մեկնարկեց հյուպատոսական ծառայությունների վճարման հնարավորությունն իր տերմինալների միջոցով։

Դե իսկ եթե խոսենք արտասահմանյան ՏՏ ոլորտում ընթացող նորություններից, դրանք բազում էին։ Ամենանշանավոր իրադարձությունը Mobile World Congress ցուցահանդեսն էր, որը կայացավ Բարսելոնայում, Իսպանիա։ Այս ցուցահանդեսը հանդիսանում է տեխնոլոգիաների ոլորտի տարվա ամենախոշոր իրադարձություններից մեկը։ Այնտեղ ներկա եղան մի շարք հայտնի ընկերություններ և հանդես եկան նոր արտադրանքներով։ Մասնավորապես Nokia-ն ներկայացրեց մի քանի նոր սմարթֆոններ Lumia շարքի, նաև ապշեցրեց իր 808 PureView 41 մեգապիքսել ֆոտոպցիկով սմարթֆոնը։ Samsung-ը ավելացրեց Galaxy սմարթֆոնների և պլանշետների ընտանիքը Galaxy Beam սմարթֆոնով, Galaxy Note և Galaxy Tab 2 (7’, 10.1’) պալնեշտներով։ HTC-ին հանդես եկավ իր One սմարթոնների շարքով։ Microsoft-ը ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց իր օպերացիոն համակարգի երկար սպասված նոր Windows 8 բեթա տարբերակի բոլորի համար հասանելի լինելու համար։ Դե իսկ ամենանշանավորն այն էր, որ հայտնի դարձավ Apple-ի iPad 3 պլանշետի թողարկման օրվա մասին՝ մարտի 7-ի։

Գալիք շաբաթում Apple-ի նորույթների մասին կխոսի ողջ աշխարհը, այդ թվում և Հայաստանը, քանի որ հայերը «խնձորի» մեծ սիրահար են։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։
BarCamp-ներին սովորաբար մասնակցող հանրությանն այս տարի մի բան շատ տխրեցրեց, նախապես պլանավորված BarCamp Արցախը չկայացավ
Մարատ Սաֆարյան. «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր 3D ակնոցները թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 50 եվրո արժողությամբ և ավելի բարձր
2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Հունիսի 21-22-ին Երևանում տեղի կունենա DigiTec Business Forum

Հունիսի 21-22-ին Երևանում տեղի կունենա DigiTec Business Forum Արսեն Ղազարյան. Հայկական ընկերություններն այսօր կառավարման համակարգերի պահանջարկ ունեն

 Բաժնի այլ նյութերը
Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը Դիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին
Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում Անուշ Բեղլոյան. Պղինձ փնտրելն ազգային սպորտ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում
Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ