Թրյուդո․ Հայոց ցեղասպանությանը պատմության մռայլ շրջան է, որը երբեք չպետք է մոռացվի24 ապրիլի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կանադան միանում է երկրում և ամբողջ աշխարհում ապրող հայերին՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա Հայոց ցեղասպանությունը որակել է պատմության մռայլ շրջան, որը երբեք չպետք է մոռացվի։ «Այս կարևոր օրը մենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել են և զրկվել կյանքից՝ այդ ողբերգական շրջանի պատճառով։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց ժառանգներին, այդ թվում՝ Կանադայի հայ բնակչությանը, որն այդքան ներդրում է ունեցել մեր երկրի հզորացման գործում»,- ասել է Թրյուդոն։ Կանադայի վարչապետի խոսքով՝ ատելությունն ու բռնությունն այլևս չպետք է անտարբերության մատնվեն։ Նա նշել է, որ Կանադան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խտրականությունից զերծ աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն իրեն ապահով կզգա՝ անկախ նրանից, թե ով է, որտեղից և ինչի է հավատում։ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002-ին։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |