Լավրովը Մոսկվա է կանչում Մնացականյանին ու Բայրամովին

Լավրովը Մոսկվա է կանչում Մնացականյանին ու Բայրամովին

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների և 3 երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովն ասել է՝ Մոսկվան թե ազգային մակարդակով, թե որպես ՄԽ համանախագահ շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի՝ դիվանագիտական մեթոդներով լուծման համար։

Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակն ու նվազեցնել լարվածությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---