Ռուբեն Սաֆրաստյան.

Թուրքիայում աճում են ԱՄՆ հնարավորությունները` իրադարձությունների ընթացքի հետագա զարգացումների վրա ազդելու

23 հունվարի 2007
Ռուբեն Սաֆրաստյան
Հրանտ Դինքի սպանությունը, մի շարք փորձագետների գնահատմամբ, կարող է լրջորեն ազդել Թուրքիայի հասարակական մթնոլորտի վրա, ինչպես նաեւ մեծացնել երկրում առկա լարվածությունը 2007 թվականի մայիսին սպասվող նախագահական ընտրություններից առաջ: Սպանության հնարավոր հետեւանքները PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռիչարդ Գիրագոսյան.

ԱՄՆ-ն կարեւորում է էվոլյուցիոն փոփոխությունները Հայաստանում

19 հունվարի 2007
Ռիչարդ Գիրագոսյան
Այն, որ 2006 թվականի հուլիսից Երեւանում չկա ԱՄՆ դեսպան, որոշ չափով բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Ընթացիկ տարում Հայաստանում սպասվոմ են խորհրդարանական ընտրություններ եւ, հավանաբար, քաղաքական գործիչներն առանց ուշադրության չեն թողնի նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը Թուրքիան փակել է 1993 թվականին: Այս հարցերի շուրջ քաղաքական իրավիճակի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին է պատմել Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի փորձագետ (Armenian International Police Research Group-AIPRG, Washingtwn.DC) Ռիչարդ Գիրագոսյանը:

Մանվել Սարգսյան.

Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի հետաքրքրվում հարեւաններով

14 դեկտեմբերի 2006
Մանվել Սարգսյան
Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի դասավորության մեջ ենթադրվող փոփոխությունները եւ լավատեսական հայտարարությունները` մինչեւ 2006 թվականի ավարտը ղարաբաղայան հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին, բացահայտեցին նոր ուղղություններ եւ ուժերի ուղղվածության բաշխում: Տարածաշրջանում կարեւոր դեր սկսեցին կատարել արտաքին գործոնները եւ, առաջին հերթին, ԱՄՆ եւ եվրոպական կառույցների ուժեղացումը եւ Ռուսաստանի նահանջը իշխող դիրքերից: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Սուրեն Մանուկյան.

Թուրքիայի համար ավելի լավ է լինել տարածաշրջանային առաջատար, քան Եվրամիության անդամ

8 նոյեմբերի 2006
Սուրեն Մանուկյան
Թուրք խաղաղապահների մուտքը Լիբանան բողոքի ալիք բարձրացրեց երկրի հայ համայնքի մոտ: Ընհանուր առմամբ, ռազմական գործողությունները Լիբանանում կարող են լուրջ ազդեցություն ունենալ գործերի դրության վրա Մերձավոր Արեւելքում: PanARMENIAN.Net-ի խնդրանքով, իրավիճակը մերձավորարեւալյան տարածաշրջանում, դրա հնարավոր զարգացումը, ինչպես նաեւ դրա ազդեցությունը հարեւան տարածաշրջանների եւ երկրների վրա մեկնաբանում է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը:

Ալեքսանդր Իսկանդարյան.

Եվրոպայի հասարակական կարծիքը ոչ թե հայամետ է, այլ հակաթուրքական է

23 հոկտեմբերի 2006
Ալեքսանդր Իսկանդարյան
Մի փոքր հանդարտությունից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում նորից սկսեցին ուժ հավաքել քաղաքական գործընթացները` առնչվելով Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին: Բանակցությունների վերսկսկումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում հերթական լարվածությունը, եւ ,վերջապես, Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքի ընդունումը ֆրանսիացի խորհրդրանականների կողմից մտորումների տեղիք է տալիս: PanARMENIAN.Net-ին իրադրությունը մեկնաբանում է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սերգեյ Սարգսյան.

Ղարաբաղյան հակամարտության կողմերի սպասելիքները փոխզիջումներից կոնսերվացնում են նրա լուծումը մինչեւ առավել «բարենպաստ» ժամանակները

17 հոկտեմբերի 2006
Սերգեյ Սարգսյան
Լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը կապված է չլուծված հակամարտությունների հետ, վերջերս ուժեղացել է ռուս-վրացական հարաբերությունների հերթական լարման կապակցությամբ: Ճիշտ է, որոշ հույսեր են հայտնվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել` կապված ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցի հետ: Սակայն բանակցությունների նոր փուլի մասին պայմանավորվածությունից այն կողմ գործը չի գնում: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը:

Ռուբեն Մեհրաբյան.

Ռազմական ծախսերի կտրուկ աճը տարածաշրջանում միջոցների անմիտ վատնում է

5 հոկտեմբերի 2006
Ռուբեն Մեհրաբյան
Չնայած, որ Հայաստանը եւ միջազգային հանրությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, Ադրբեջանում շարունակում եմ նիզակ ճոճել եւ սպառնալ Ղարաբաղը «ամեն գնով» ետ բերել: Այն մասին, թե որքանով են իրականությանը համապատասխանում ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները եւ ինչպիսին է Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի իրական վիճակը, PanARMENIAN.Net-ին պատմել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Արման Մելիքյան.

Այսօր բանակցությունների ձեւաչափը ուղղված չէ Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման

9 օգոստոսի 2006
Արման Մելիքյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, կարծես, ավելի է հեռվանում, չնայած միջնորդների լավատեսական հայտարարություններին 2006 թվականի սկզբին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, ըստ էության, չարդարացրեցին ԵԱՀԿ ՄԽ կանխատեսումները: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը:

Կիրո Մանոյան.

Եթե Թուրքիան չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը կպարտվի

30 հունիսի 2006
Կիրո Մանոյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարաությունը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ստամբուլ կատարած այցի շուրջ բարձրացած աղմուկը բազմաթիվ մեկանաբանությունների տեղիք տվեցին: G8-ի գագաթնաժողովի նախաշեմին շահագրգիռ կողմերի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայանգրի ստորագրման հնարավորությանը: Իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ռուբեն Սաֆրաստյան.

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան

27 հունիսի 2006
Ռուբեն Սաֆրաստյան
Վերջին ժամանակներում Թուրքիան հատկապես ակտիվորեն ձգտում է տարածաշրջանային տերության կարգավիճակի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու ակտիվացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ազդեցության ուժեղացումը Վրաստանում եւ Արդբեջանում ինքնին ամեն ինչ ասում են: Իրադրությունը Հարավային Կովկասում PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:
---