Հրազդան Մադոյան.

Ջավախքի թուրքացումով Թուրքիան վերականգնում է Անատոլիայից Ադրբեջան ձգվող համատարած թուրքական գոտին

20 հունիսի 2006
Հրազդան Մադոյան
Իրադրությունը Սամցխե-Ջավախքում, որը երբեք հանգիստ չի եղել, վերջին ժամանակներս ավելի սկսեցվ գրավել հայ քաղաքական գործիչների ուշադրությունը: Վրաստանի այդ տարածքի բնակչության անունից հանդես են գալիս ամենատարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ: PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է «Անանիա Շիրակացի» համալսարանի պրոռեկտոր, Հայկակակն հարցի, Ղարաբաղի ու Ջավախքի խնդիրների շուրջ մի շարք հրապարակումների հեղինակ, քաղաքագետ Հրազդան Մադոյանը:

Ալեքսանդր Իսկանդարյան.

Ղարաբաղ. Անհրաժեշտ է ճշտել` ինչն է կարեւոր. անկախությու՞նը, թե՞ պետության կառուցումը

13 հունիսի 2006
Ալեքսանդր Իսկանդարյան
Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակը հեռու է կատարելությունից: Չկարգավորված հակամարտություններ, լարված հարաբերություններ պետությունների միջեւ, համաշխարհային տերությունների պայքար առաջնության համար: Տարածաշրջանի ներկա իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է ԶԼՄ-ների Կովկասի ինտիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արման Կիրակոսյան.

Թուրքիայի պետական մտածելակերպը մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

22 մայիսի 2006
Արման Կիրակոսյան
Որքան շատ է ջանում Թուրքիան անդամակցել Եվրոպական հանրությանը, այնքան հաճախ են նրան հիշեցնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Գնալով շատանում է եվրոպական այն երկրների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայում գնալով բորբոքվում են կրքերը այս հարցի շուրջ: PanARMENIAN.Net-ը դիմել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանին` խնդրի որոշ ասպեկտները լուսաբանելու խնդրանքով:

Արա Ստեփանյան.

Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործություններ չկան, պարզապես կա հանցավորության սանձարձակություն

20 մայիսի 2006
Արա Ստեփանյան
Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների հաճախակիությունը եւ ընդհանուր հանցավորության սանձարձակությունը առիթ հանդիսացան, որպեսզի խոսեն Ռուսաստանում նեոֆաշիզմի մասին: Բոլոր հանցագործություններում մեղադրում են սքինհեդներին կամ «անհայտ անձանց»: Ռուսաստանի ներկա դրությունը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Սանկտ-Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի» նախագահ, Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը:

Ռուբեն Սաֆրաստյան.

Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է պատճառ հանդիսանալ Թուրքիային ԵՄ չընդունելու համար

26 ապրիլի 2006
Ռուբեն Սաֆրաստյան
Տարածաշրջանի վերջին իրադարձությունները, կապված Իրանի վրա ԱՄՆ հարձակման հնարավորության հետ, սեւեռում են Վաշինգտոնի ուշադրությունը Թուրքիայի, եւ որոշ չափով` Ադրբեջանի վրա: Թե ինչպես կարող է այդ «ուշադրությունն» անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան խնդրի լուծման վրա PanARMENIAN.Net-ը խնդրել է մեկնաբանել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանին:

Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Իրանի հետ պատերազմի դեպքում կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը

3 ապրիլի 2006
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Վերջերս հաճախակի են դարձել մտավախությունները կապված Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարձակման հետ: Վաշինգտոնից հնչող անթաքույց սպառնալիքները, ինչպես նաեւ Թեհրանի քաղաքականության անզիջողականությունը նպաստում են այդ մտավախության ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետ Իրանի հարեւանությունը, այդ երկրների միջեւ ստեղծված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաեւ բազմամիլիոն ադրբեջանական բնակչության առկայությունն Իրանում, Երեւանն, իհարկե, չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում աճող լարվածության հանդեպ: Այս եւ այլ հարցերին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատասխանել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Վալերի Բալայան.

Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել ղարաբաղյան գործընթացում

23 մարտի 2006
Վալերի Բալայան
Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) նոր զեկուցման մեջ «ԵՄ դերը Հարավային Կովկասի հակամարտություննների կարգավորման հարցում» խորագրով խոսվում է, որ «տասնամյակից ավել ձգվող բանակցությունները չպսակվեցին խաղաղ համաձայնագրերի ստորագրմամբ:«Ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն եւ ավելի խորը եվրպական ինտեգրման առաջարկությունների հնարավորություն` ԵՄ պատրաստվում է մեծ դեր խաղալ տարածաշրջանում եւ ավելացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԵՄ պատրաստվում է իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների շղթա ստեղծել»,- կարծում է ՄՃԽ-ը: ՄՃԽ նոր զեկույցը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը:

Կիրո Մանոյան.

Մենք ամեն կերպ կխոչընդոտենք հակահայկական ցույցերի անցկացմանը Եվրոպայում

22 մարտի 2006
Կիրո Մանոյան
Մարտի 18-ին Լիոնում հակահայկական ցույց էր կազմակերպվել թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից: Լիոնի նահանգապետը խոստացել էր արգելել Ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ ցույցը, քանի որ գիտեր, որ դրա հետեւում կանգնած էին Լիոնի թուրք հյուպատոսը եւ «Գորշ գայլեր» ֆաշիստական կազմակերպությունը: Մարտի 17-ին Լիոնի նահանգապետը հանկարծ հայտարարել էր, թե ցույցը չի արգելվելու: Նահանգապետն այդ որոշումը կայացրել էր` չնայած այն բանին, որ անցած շաբաթվա ընթացքում Լիոնի ամբողջ քաղաքական դասը գրավոր ու բանավոր կերպով կոչ էր ուղղել` արգելելու ցույցը: Լիոնի ցույցը Հայոց ցեղասպանությունը հերքելու նպատակ էր հետեւում, ինչը անընդունելի է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի համար: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրադրությունը մեկնաբանում է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հովհաննես Իգիթյան.

Ղարաբաղյան հակամարտություն. Այսօր չափազանց կարեւոր է զերծ մնալ կտրուկ շարժումներից

8 մարտի 2006
Հովհաննես Իգիթյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավաբանական հիմքը գնալով ավելի է կարեւորվում ղարաբաղյան հակամարտության խաղաղա կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար: Ադրբեջանը շարունակ խոսում է ՄԱԿ-ի բանաձեւերի մասին, որոնք, ինչպես կարծում են Բաքվում, լիովին համապատասխանում են ադրբեջանական կողմի շահերին: Խնդրի իր ընկալումը PanARMENIAN.Net-ի թղթակցին է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի 1995-1999 թթ. արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը շփոթություն է առաջացրել Ադրբեջանում

3 մարտի 2006
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը նշանակալի իրադարձություն եղավ, հատկապես Ռամբույեի հանդիպումից հետո: Վերջին ամսվա ընթացքում ադրբեջանցի քաղաքական գործիչները ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ինչ ասես ասում էին. Հայաստանը վախենում է, Ադրբեջանը պատերազմ կսկսի եւ կվերադարձնի տարածքները եւ այլն: Կարծում եմ, Հայաստանի նախագահի ելույթը ամեն ինչ հստակեցրեց: Հակամարտության կողմերի միջեւ ներկա իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանել քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
---