Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Դենիս Սամմութ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է15 դեկտեմբերի 2010 Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտությունը կրկին դարձավ փորձագետների և քաղաքագետների շարքում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մի կողմից, խոսվում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հավանականության և ԵԱՀԿ ՄԽ փակուղի մտնելու մասին, ուրիշ փորձագետներ այլ կարծիքի են հարում: Խնդրի իր տեսլականի և կարգավորման ուղիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը: Վլադիմիր Զախարով. Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն 1 նոյեմբերի 2010 Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Մանուչհեր Մոթթակի. Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում 2 սեպտեմբերի 2010 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին: Ալան Կասաև. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա30 հունիսի 2010 Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը G8 գագաթնաժողովում միայն խթան հանդիսացավ կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման և մեկնաբանությունների համար: Բանակցային գործընթացի ներկա փուլի և կարգավորման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը: Ալեքսեյ Վլասով. Քաղաքականությունը Հարավային Կովկասում պոկեր է հիշեցնում24 հունիսի 2010 Վերջին գործընթացները Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում տարբեր տեսակի կանխատեսումների և մեկնաբանությունների թեմա են դարձել: Իսկ եթե դրան հավելենք հայ-թուրքական կարգավորման ձախողված գործընթացը, ապա իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի է լարվում: Տարածաշրջանի իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել ՄՊՀ իրավաբանական բաժնի դեկանի տեղակալ Ալեքսեյ Վլասովը: Ալեքսիս Օհանյան. Ինտերնետը կարող է օգնել Սփյուռքին ավելի լավ ճանաչել Հայաստանը 8 մայիսի 2010 Ամերիկացի Ալեքսիս Օհանյանը, որն առաջին հերթին հայտնի է որպես լայն ժողովրդականություն վայելող սոցիալական լրատվական reddit.com կայքի հիմնադիր: Կայքէջում գրանցված օգտվողները կարող են Ինտերնետում զետեղված տեղեկատվության հղումներ զետեղել: Սակայն Հայաստանում նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա շնորհանդեսը TED խորհրդաժողովում հայտնվեց Ինտերնետում: 2007թ. Ալեքսիս Օհանյանը վաճառեց Condé Nast ընկերության շահութաբեր նախագիծը և հիմնեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը` զվարճանքի իրերի վաճառքի համար: Ողջ հասույթը նա ուղղեց դպրոցների կառուցմանը: Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ է այցելում Հայաստան` Kiva ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում, սակայն արդեն նոր ուղևորություններ է ծրագրում դեպի պատմական հայրենիք: Եվա Մեձորյան. Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել 6 մայիսի 2010 Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների: Ալբերտ Ոսկանյան. Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով19 ապրիլի 2010 Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: | Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի» Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր. Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը |