Ադրբեջանին միևնույն է, որտեղ խոսել Ղարաբաղի մասին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, թե Եվրատեսիլում

Ադրբեջանին միևնույն է, որտեղ խոսել Ղարաբաղի մասին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, թե Եվրատեսիլում

Պաշտոնական Բաքվի համար, ինչպես արդեն ասվել է, միջազգային միջոցառման մակարդակը ոչ մի նշանակություն ունի: Գլխավորը փորձել ևս մեկ անգամ քարշ տալ իրենց սուտը կարճ ճանապարհներով

Մայիսի 20-21-ը Չիկագոյում կկայանա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Ենթադրվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Աֆղանստանում անցումային գործընթացի հերթական կարևոր փուլը, կհամաձայնեցնեն ՆԱՏՕ-ն հնարավորություններով օժտելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու համար, և ավելի կընդլայնեն և կխորացնեն իրենց հարաբերությունները գործընկերների հետ, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի մեջ:

PanARMENIAN.Net - Բաքվում, ինչպես միշտ, համարեցին, որ կարելի է ևս մեկ անգամ բարձրացնել ղարաբաղյան հարցը և հայտարարել իրենց հավակնությունների մասին: Ընդ որում վերջին ժամանակներն այդ մասին խոսվել է որտեղ ասես և ցանկացած ձևաչափում` սկսած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից և ավարտելով Եվրատեսիլ երգի մրցույթով: Մրցույթի մասին ավելի ուշ, իսկ հիմա մեջբերենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության միջազգային բաժնի պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովի խոսքերը. «Ադրբեջանը հույս ունի, որ հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության մասին նախկին որոշումներին, գագաթնաժողովը կարտացոլի իր որոշումներում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը»: Հազիվ թե Նաջաֆովը չգիտի ՆԱՏՕ-ի կողմից հարյուր անգամ կրկնված ճշմարտությունը, որ դաշինքը չի միջամտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է:

Բաքուն համառությամբ շարունակում է ասել նույնը. կաթիլը ջուր է ծակում: Արևմուտքն ինքն է սադրում Ադրբեջանին նրա անզուսպ ձգտումներում: Վերոհիշյալ համաժողովում հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ներկայացուցիչ ներկայացուցիչ Ստեփան Էլգերեման, ով հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար:

«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ համար այն պատճառով, որ այստեղ անցնում է տրանսպորտային միջանցք, գոյություն ունի պոտենցիալ էներգետիկ միջանցք»,- ասել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն չլուծված հակամարտություններ, որոնք անկայունություն են ստեղծում տարածաշրջանում: Եթե առկա են չլուծված հակամարտություններ, նշանակում է Բաքուն, ինչպես նաև Թբիլիսին կարող են կոչ անել ՆԱՏՕ-ին դրանց լուծման համար: Համենայն դեպս, այդպիսին է երկու կողմերի պաշտոնյաների հայտարարությունների տրամաբանությունը: Թեկուզ միայն նրա համար, որպեսզի վերջնականապես անջատեն Հարավային Կովկասը Ռուսաստանից: Մենակ մնալով` Հայաստանն ուղղակի չի կարող հակազդել դաշինքին ՀԱՊԿ շրջանակներում և հարկ կլինի ընտրել երկու չարիքներից մեկը: Բայց ահա չարիքը գրեթե նույնն է… Ռուսաստանի մոտ հստակ կովկասյան քաղաքականության բացակայությունը հանգեցնում է նրան, որ նա ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղից դուրս է մնում: Մերձավոր Արևելքը գրեթե կորցված է, հաջորդը Հարավային Կովկասն է և Կենտրոնական Ասիան:Միաժամանակ, մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ դիմել են Եվրոպական հեռարձակողների միություն և այլ կազմակերպություններ արտասահմանում Ադրբեջանի մասին հրապարակված սխալ հոդվածների առիթով:

Հայտարարությունում նշվում է, որ մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ բացասական են լուսաբանում հանրապետությունում տեղի ունեցող դեպքերը «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում հաղթելու օրվանից ի վեր: «Կանխակալ և ոչ օբյեկտիվ հոդվածներն արտասահմանյան ԶԼՄ-ներում ոչինչ չեն պատմում միլիոնավոր ադրբեջանցի փախստականների, Հայաստանի ագրեսիայի և նրա կողմից ադրբեջանական հողերը բռնազավթելու մասին»,- ասվում է հայտարարությունում: Նորմալ մարդու համար երգի մրցույթը և ղարաբաղյան հակամարտությունը իրարից հեռու բաներ են և նման հայտարարություններ անելը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է: Ամենահետաքրքիրն այն է, որ հայտարարությունում նշվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթը երաժշտական բնույթ է կրում և պետք չէ քաղաքականացնել այն: Մեկնաբանություններն ավելորդ են: Եվ հեղինակները պետք է ուշադրություն դարձնեին ոչ թե մտացածին թվերի և ստի վրա, այլ ավելի կարևոր բաների: Օրինակ, Ադրբեջանում կրոնական ծայրահեղականները հանդես են եկել «Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների հասցեին, որը տեղի է ունենում Բաքվում մայիսի 22-26-ը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ապրիլի 8-ին իսլամիստական ռեսուրսներում տեղադրվել է հաղորդագրություն, որի հեղինակը (ոմն Մուսլիմ) «Եվրատեսիլն» անվանում է սարսափելի երազ մահմեդականների համար: Նա նշում է, որ մրցույթի մասնակիցների վրա, որոնք տեքստում անվանվում են «շեյթանի ուժեր», «այլասերվածներ», «հոմոսեքսուալիստներ», կկազմակերպվեն հարձակումներ: Հաղորդագրությունից նաև հետևում է, որ ադրբեջանական մոջահեդներն իրենց վրա պատասխանատվություն են վերցնում երկրի մի շարք քաղաքներում ահաբեկչություններ կատարելու փորձերի համար:

Եվ որքան էլ ադրբեջանական ԶԼՄ-ները հիացած են Բաքու ժամանած մասնակիցներով, անկեղծ ասած, կասկածելի է, որ Ադրբեջանում իրական դրությունը ցույց են տալիս հենց ծայրահեղականները և արմատականները:

Մենք պատահական չսկսեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որովհետև պաշտոնական Բաքվի համար, միջազգային միջոցառման մակարդակը ոչ մի նշանակություն չունի: Գլխավորը, փորձել ևս մեկ անգամ քարշ տալ իրենց սուտը կարճ ճանապարհներով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---