10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել Անիմաստ կամ իմաստավորված նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է: Ինչ են իրականում անում թեկնածուները, հերթական բեմադրության արա՞ր է սա, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: 31 հունվարի 2013 PanARMENIAN.Net - Քարոզարշավի ընթացքում բեմադրությունների, թատրոնների ու խաղերի մասին խոսելիս, քաղաքագետները հատկապես նշում էին նախագահի թեկնածուների վերջին չորսին, ովքեր ակտիվ քարոզարշավ այդպես էլ չեն անում, և բավարարվում են միան մամուլի ասուլիսներ հրավիրելով: Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան, Արամ Հարությունյան և Արման Մելիքյան: Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ՝ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել: Վարդան Սեդրակյանն անգամ խոստովանել է, որ դժվարությամբ է գումար ծախսում ու նախընտրում է իր դրամական միջոցները խնայել, մարդկանց հետ շփվել ԶԼՄ-ների միջոցով: Երեկ Հայաստանի գլխավոր կումունիսը անկեղծ խոստովանեց, որ պայքարը անիմաստ է համարել, դրա համար էլ թեկնածու չեն առաջադրել: Բացի այդ, չեն ուզել փողերը քամուն տալ, չնայած չունեն էլ, որ տան: Սա`ի միջիայլոց: Ամենամեծ հարցը այս ամբողջ քարոզարշավի ընթացքում` ինչի՞ համար են այս թեկնածուները, ո՞րն է նրանց առաքելությունը: Այս խմբի թեկնածուներն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, կարող են 1-2 % ձայներ ունենալ: «Նրանց վրա լուրջ ուշադրություն դարձնելն իմաստ չունի: Մեր անկետաներում նրանք դժբախտաբար տեղ են գրավում և մենք ստիպված ֆիքսել ենք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգը: «Նրանց ճանաչվածությունը 10%-ը դեռ չի անցել, լավագույն դեպքում կարող է դառնալ 20%: Նրանց նայել և լսել ոչինչ չի նշանակում, որովհետև Վերին Ներքնաշենի բնակիչը, երբ հեռուստացույցով դիտում է այդ հացադուլավորին, ոչինչ չի հասկանում: Այն ինչ իրենց պետք է նրանք արդեն գիտեն և ավել ինֆորմացիայի պահանջ չունեն: Եթե որոշել են ձայնը տալ Հայրիկյանին կամ գործող նախագահին, նրանց համար միևնույնն է, թե մյուսներն ինչ են ասում: Նրանցով հետքրքրվող մարդիկ նրանք են, ովքեր նոր են մտնում քաղաքականություն, դիտարկումներ են անում, նոր բաներ փնտրում: Իսկ այդ մարդիկ շատ քիչ տոկոսներ են կազմում»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը: Այն, որ հասարակության մեջ արդեն կան որոշ կարծրատիպեր, որոնցով առաջնորդվում են մարդիկ, ասում է նաև քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա` այս թեկնածուները որևէ բանով աչքի չեն ընկնում և չեն էլ կարող ընկնել: «Մամուլի ասուլիս տալը չի նշանակում, որ Ամասիայի հեռավոր շրջանի բնակիչը նստած նրանց է լսում: Հնարավոր է մի պահ լսեն, հետո փոխեն հեռուսատցույցի ալիքը: Իսկ թե իրականում ինչ են անում նրանք, իրենք կարող են ասել: Այս գործընթացի մեջ նրանք ինչ էլ անեն, զրոյական նշանակություն կունենան»,- նկատեց փորձագետը: Արմեն Բադալյանն էլ է թեկնածուներին երկու խմբի բաժանում, սակայն ըստ այս բաժանման, նա առաջին խմբում դնում է գործող նախագահին, երկրորդում` մյուս 7 թեկնածուներին: «Կա հիմնական թեկնածու և մյուսները, որ այսպես ասած «դամ» են պահում մինչև փետրվարի 18-ը: Այսօր Հայաստանում կա քանակական մրցակցություն, որոկական մրցակցություն չկա: Անհավասար ռեսուրսների դեպքում նոր գաղափարներ չեն կարողանում արտահայտել: Շատ դեպքերում անհասկանալի է դառնում, որ մարդը կարող է 8 մլն դրամ մուծել և հացադուլ հայտարարել: Ափսո՞ս չէր այդ փողը: Նրանցից մեկը փորձում է «բացահայտումներ» անել և հայտարարել, որ պայքարից դուրս է գալիս: Միգուցե, դա նրանց հոբբին է, թակնարժեք հոբբի է»,- ասաց նա: Հ.Գ. Եթե հոբբի է` վատ չէ: Գոնե ինչ-որ խելքին մոտ բացատրություն կլինի այս ամենին: Մարի Թարյան Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |