![]() «Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ումԵրևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը PAN Photo Agency-ի հետ համատեղ գործարկում են «Կադրային փոփոխություններ» նախագիծը ![]() PanARMENIAN.Net - «Կադրային փոփոխություններ» նախագծի նպատակն է համեմատել արտեֆակտների պատկերներն ու թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները, որոնք արվել են երկու տարբեր ֆորմատով: Այդպիսով, «Կադրային փոփոխություններ»-ը 20-ից ավելի կոլաժից բաղկացած շարք է, որոնցից յուրաքանչյուրը սև ու սպիկատ (ժապավենային) և գունավոր (թվային) տեսախցիկներով արված լուսանկարների համադրություն է: Նախագծի հեղինակների համոզմամբ, մեկ ուրվագծված տարածության մեջ տարբեր ֆորմատի լուսանկարների համադրությունն ավելին է, քան պարզապես երկու պատկերների իմաստների գումարը: Յուրաքանչյուր կոլաժը փոքրիկ պատմություն է, որտեղ տեսախցիկը ոչ միայն ակնթարթը ֆիքսող, այլև բեկման անկյունը որոշող սարք է: Նման մոտեցումն ընդգծում է ARARAT-ի՝ անժամանակավրեպ լինելն ու դրա արտաքին տեսքի էվոլյուցիան: Լուսանկարներն արվել են Hasselblad 500C և Fujifilm X100s տեսախցիկներով:Կոլաժները կհրապարակվեն ԱՐԱՐԱՏ-ի՝ ARARAT Museum ֆեյսբուքյան էջում և կուղեկցվեն փոքր տեքստային մեկնաբանություններով: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |