![]() Ի՞նչ խտությամբ են աճում մոլորակի ծառերը. Հաշվարկվել է ընդհանուր թիվըԾառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում Գիտական Nature հանդեսը հրապարակել է Յելի համալսարանի կենսաբանների գլխավորած մի խումբ գիտնականների հետազոտությունը, որտեղ ասվում է, որ Երկիր մոլորակում մոտ 3 տրիլիոն ծառ է աճում: ![]() PanARMENIAN.Net - Մինչ անտառային զանգվածների այս մանրակրկիտ «հաշվառումը», ենթադրվում էր, որ մոլորակի վրա 400 մլրդ ծառ կա: Սակայն, վերջերս գիտնականները հաշվարկել են ծառերի խտությունը Ամազոնի ավազանի ավելի քան 1000 հատվածում և պարզվել է, որ միայն այդ շրջանում աճում է մոտ 390 մլրդ ծառ, ուստի հարկ եղավ վերանայել ծառերի ընթհանուր թվաքանակն ամբողջ մոլորակում: Ծառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում: Ծառերի առավելագույն խտությունն արձանագրվել է Ռուսաստանի, Սկանդինավիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային անտառներում: Սակայն ամենից շատ ծառ կա արևադարձային գոտում` 43%, 24%-ը բաժին է ընկնում հյուսիսային անտառներին, իսկ 22%-ը` չափավոր կլիմայով վայրերին: «Ծառերում հսկայական քանակությամբ ածխածին կա, որը կրիտիկական նշանակություն ունի բնության մեջ նուտրիենտների շրջանառության պահպանման համար, ապահովում է մեզ մաքուր ջրով և օդով, ինչպես նաև բազում այլ բաներով: Մեր գոյատևման ամբողջ ընթացքում մենք արդեն հասցրել ենք ոչնչացնել ծառերի գրեթե կեսը, և արդեն տեսել ենք, թե ինչպես է դա ազդում կլիմայի և մարդու առողջության վրա: Ծառերի հատման այս արագ տեմպերը վկայում են, թե որքան ջանք դեռ պետք է կիրառենք վերականգնելու համար աշխարհի անտառները»,-նշել է հետազոտության ղեկավար, բնապահպան Թոմաս Քրոութերը: Ըստ գիտնականների, ամեն տարի աշխարհում հատվում է 15 մլրդ ծառ: Վելուծելով պատմական տվյալները, որոնք թույլ են տալիս իմանալ, թե ինչպիսին է եղել անտառների մակերեսն անցյալում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդկային քաղաքակրթության մեկնարկից ի վեր` պլեյստոցենի դարաշրջանից հետո, որն ավարտվել է 11,7 հազար տարի առաջ, ծառերի ընդհանուր թիվը նվազել է 45%-ով: Այժմ աշխարհում յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում 400 ծառ, սակայն ամեն տարի այդ ցուցանիշը նվազում է միջինը 1,4 ծառով: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |