Փողը՝ քամունԻնչ կարելի էր անել Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա վատնած 16 մլրդ դրամով Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում առանց որևէ հիմնավոր պատճառաբանության հաստատվել է Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը։ Նշվում է, որ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։ 14 նոյեմբերի 2016 PanARMENIAN.Net - Այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ: PAN-ը հաշվել է, թե ինչի վրա կարելի էր ծախսել այդ, փաստորեն, անիմաստ վատնած 16 մլրդ դրամը կամ նույնն է թե՝ մոտ 33.3 մլն ԱՄՆ դոլարը: ՀՀ-ում համալսարանական կրթության տարեկան ուսման վարձը միջինում կազմում է 400.000 դրամ (տարբեր համալսարանների տարբեր բաժիններում ուսման վարձը տատանվում է 200.000-ից մինչև 1.200.000 դրամ): Ստացվում է, որ 16 մլրդ դրամով կարելի էր փոխհատուցել 40.000 ուսանողի մեկ տարվա ուսման վարձը:
$33.3 մլն դոլարով կարելի է գնել 350 հատ 3 սենյականոց բնակարան Երևանում, օրինակ՝ Արաբկիր համայնքում: Ավելին, այս գումարով կարելի է 1000-1300 հատ բնակարան գնել Գյումրիում, կամ՝ նվազագույնը 92.000 քմ ընդհանուր մակերեսով 1100 ընտանիքի համար նախատեսված բազմաբնակարան շենքեր կառուցել աղետի գոտում: $33.3 մլն դոլարով կարելի է գնել 10 հատ ռուսական T-90 տանկ, որի արտահանման գինը տատանվում է $3-3.3 մլն դոլարի սահմաններում: Սրտի վիրահատությունը Հայաստանում էժանացել է և այժմ արժե 1-1.2 մլն՝ նախկին 2.3-2.5 մլն-ի դիմաց. 16 մլրդ դրամով, այսօրվա սակագնով, կարելի է վիրահատել նվազագույնը 13.000 մարդու սիրտ, նախկին գնով՝ 6400 սիրտ:
$33.3 մլն-ով կարելի էր կառուցել «Հյուսիս-հարավ» ճանապարհի մոտ 15 կմ երկարությամբ ևս մեկ հատված: Երևանի վերելակային տնտեսության հաշվեկշռում գրանցված 4294 վերելակների տարիքը 35 և ավելի է՝ այն դեպքում, երբ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է: Մասնագետների խոսքով՝ մեկ նոր վերելակն արժե միջինը $30 հազար: $33.3 մլն-ով կարելի է գնել 1110 հատ նոր վերելակ: Պատերազմի ավարտից հետո(1994-2016 թթ.) զոհվել է մոտ 1600 զինծառայող: Յուրաքանչյուր զոհի ընտանիքին 10 մլն դրամ տալու համար կպահանջվի 16 մլրդ դրամ:
$33 մլն-ով կարելի էր Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցել: 2015-ին Հայաստանում միջին թոշակը կազմել է 41.000 դրամ: 16 մլրդ դրամով կարելի էր վճարել 390.243 մարդու 1 ամսվա թոշակը, կամ 1 մլն անգամ վճարել նվազագույն՝ 16.000 դրամ կենսաթոշակը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա Մինասյան. Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա Նա նշել է, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ Խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա |