![]() «Մի բաժակ ջուր» տվողները շատանում ենՏղա-աղջիկ խախտված հարաբերակցությունը Երևանում և մարզերում 2017 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա: 17.169 ծնունդներից 9006-ը տղա է եղել, 8163-ը՝ աղջիկ: ![]() PanARMENIAN.Net - Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը։ Վերջին տարիներին սելեկտիվ աբորտների պատճառով առաջացած հարաբերակցության խախտումը նվազում է․ 2014-ին 100 աղջկա դիմաց ծնվում էր 113 տղա, 2015-ին՝ 112 տղա, 2016-ին՝ 111,8 տղա։ Եթե 2014-ին ՀՀ-ն խախտել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին կիսամյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Ստացվում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի արդյունքում նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։ Մարզից մարզ իրավիճակը, սակայն, կտրուկ տարբերվում է։ Այսպես, 2017-ի առաջին կիսամյակում Երևանում ծնվել է 6807 երեխա, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց՝ 111 տղա: Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշով առաջին տեղում Տավուշի մարզն է: Այստեղ 100 աղջկա դիմաց ծնվել է 122,5 տղա (ընդամենը՝ 652 նորածին, երկու սեռերի): Երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է՝ 120,9 տղա, երրորդում՝ Վայոց Ձորի մարզը՝ 120 տղա (համապատասխանաբար երկու մարզերում 769 ու 275 երեխա է ծնվել): Արմավիրի մարզում ծնված տղաների և աղջիկների թիվն, ընդհակառակը, գրեթե հավասար է․729 տղա, 714 աղջիկ։ Իրավիճակը մոտ է նորմալին Շիրակում՝ 104,6, Արարատում՝ 105,7, Կոտայքում՝ 106 տղա 100 աղջկա դիմաց։ Լոռու մարզում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է մոտ 115 տղա, Գեղարքունիքում՝ 114, Սյունիքում՝ 110։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին: 2008-2012թթ. հասնելով վտանգավոր սահմանագծի՝ այն դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։ 2014-2016 թվականներին Հայաստանում ծնելիությունն անկում է ապրել 5%-ով: Նանե Մանասյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |