«Խելացի օրորոց»

«Խելացի օրորոց»

Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային

Հայաստանում արտադրվել է Cribby կոչվող բազմաֆունկցիոնալ օրորոցը, որը կարելի է կարգավորել սմարթֆոնի միջոցով: Նախագծի հեղինակներից Սերգեյ Նավասարդյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ ծնողների կենցաղը հեշտացնող «խելացի» օրորոց ստեղծելու գաղափարն ունեին վաղուց: Այդ ուղղությամբ Cribby-ի՝ ծրագրավորողներից և դիզայներներից բաղկացած թիմն ինտենսիվ սկսել է աշխատել 2017-ի աշնանը: Այժմ հանրության դատին են պատրաստվում ներկայացնել օրորոցի նախատիպը:

PanARMENIAN.Net - Օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթ կպատմի և կքնեցնի երեխային

«Cribby-ն զինված է տեսախցիկով, կշեռքով, աուդիոգրքերի նվագարկչով, որով կարելի է նաև լսել հատուկ օրորոցի համար ձայնագրված տարբեր ժողովուրդների օրորոցայիններ: Այսինքն օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթներ կպատմի երեխային»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ օրորոցը թույլ է տալիս վիդեո և աուդիո կապի, ձայնի և օդի սենսորի միջոցով հեռավորության վրա հետևել երեխային, կառավարել օրորոցը՝ սմարթֆոնի մեջ ներբեռնելով հատուկ հավելված:

«Երեխայի շարժվելուն պես ծնողն իմանում է, որ նա արթնացել է։ Լա՞ց է լինում՝ նույնպես առաջինն է իմանում այդ մասին՝ ստանալով ծանուցում իր հեռախոսին», -ասում է Նավասարդյանը

Ոչ միայն դիզայն, այլ նաև հարմարավետություն

«Օրորոցը լուսավորվում է, այն ունի առաջին անհրաժեշտության իրերի համար դարակներ՝ մանկական խնամքի պարագաներով: Օրորոցը պատրաստված է էկոլոգիապես անվտանգ նյութերից: Օգտագործվել է հիմնականում փայտ», -ասում է Նավասարդյանը:

Եթե նորածինները խոսել իմանային, կպատմեին՝ որքան լավն է օրորոցը

Հայկական շուկայից զատ նախագծի հեղինակները օրորոցը փորձելու են իրացնել նաև արտասահմանյան շուկաներում: Անելու են ամեն ինչ, որ արտադրանքը մատչելի լինի հայ ծնողի համար:

«Անկասկած Cribby-ն կգտնի իր տեղը շուկայում: Այն պարզապես շատ հաճելի օգնական է: Իսկ նորածիններն ափսոս խոսել չգիտեն, թե չէ անպայման կասեին, թե ինչ լավն է Cribby-ն»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---