Մեկ ձեռքի վրա հաշվելու, մի շնչով կարդալու

Մեկ ձեռքի վրա հաշվելու, մի շնչով կարդալու

5 գիրք՝ Ալեքսիս Օհանյանի գրադարանից

Գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ոչ միայն հաջողակ է բիզնեսում, այլև՝ գիր ու գրականության մեջ։ Նա նաև գիրք է գրել՝ «Առանց թույլտվության», որը հետագայում բեսթսելլեր է դարձել։ Դրանում նա խորհուրդ է տալիս գաղափարներն իրագործելու համար չսպասել ինչ-որ մեկի թույլտվությանը, վեր կենալ և գործել։

PanARMENIAN.Net - Օհանյանի գիրքը նաև հայերեն է թարգմանվել, ինքը՝ հեղինական էլ մասնակցել է հայաստանյան շնորհանդեսին, այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր վեր կենալ և գործել՝ տարածելով գաղափարներ, այլ ոչ վարակ։

PanARMENIAN.Net ն առաջարկում է 5 գիրք «վերցնել» Ալեքսիսի գրանդարանից՝ առանց թույլտվության և հանուն ինքնակրթության։

Դենիել Սուարեզ. Daemon

Գրող դարձած ինֆորմացիոն տեխնոլոգիաների կոնսուլտանտ Դենիել Սուարեզի այս աշխատանքը տեխնո-թրիլլերի ժանրում Օհանյանին գրավել է այնքան, որ կիսվել է թվիթերյան իր միկրոբլոգում ու նշել՝ դրանից լավ հոտ է գալիս։

Գիտական ֆանտաստիկայի բույրով այս գիրքը տեխնոլոգիական աշխարհի իրարանցման և այն մասին է, թե ինչպես է համակարգչային Daemon ծրագիրն իր ստեղծողի մահից հետո ինքնուրույնանում ու սկսում փոխել իրական աշխարհը։ Գիրքն ունի նաև շարունակություն՝ Freedom («Ազատություն») վերնագրով։

Էդուարդ Սնոուդեն. «Անձնական գործ» (Permanent Record)

Իսկական կինոների մեջ հայտնված՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի ինքնակենսագրականի մասին դրական խոսել ու ինսթագրամյան էջում է կիսվել նաև Ալեքսիս Օհանյանը։

2013-ին ԱՄՆ-ի գաղտնի տվյալները խոշոր թերթերին հանձնած Սնոուդենն իր կյանքի պատմությունը թղթին հանձնել է բոլորովին վերջերս՝ 2019-ին։

Գրքում նա պատմում է սովորական քաղաքացիներին ու այլ պետությունների ղեկավարներին գաղտնալսելու ամերիկյան հատուկ ծառայությունների «փորձի ու գործի» մասին։

Օհանյանն ինսթագրամյան իր էջում գրքի մասին խոսելիս կիսվում է՝ իրական ընկերությունը լավագույն ներդրումներից մեկն է, որ կարելի է անել։

Մեթյու Ուոլքեր. «Ինչու ենք մենք քնում․ Բացելով քնի և երազների ուժը», (Why We Sleep: Unlocking the Power of Sleep and Dreams)

Ալեքսիսն ասում է՝ այս գիրքն իր կարդացած ամենակարևոր ու լավագույն գրքերից է։

Գիտնական Ուոլքերը բացատրում է՝ քունն այն միակ ու առավել արդյունավետ միջոցն է, որ կարելի է «օգտագործել» ամեն օր՝ աշխատելով ուղեղի ու մարմնի վրա։ Հեղինակը քունը համարում է մայր բնության լավագույն զենքը՝ մահվան դեմ։

Ի դեպ, Ուոլքերի «Ինչո՞ւ ենք մենք քնում» գիրքը հատուկ ուշադրության է արժանացրել ինքը՝ Բիլ Գեյթսը, ում սիրելի գրքերից մի քանիսի մասին արդեն պատմել ենք:

Թոմ Ռայթ, Բրեդլի Հոուփ. «Միլիարդ դոլարանոց կետը․ Մարդը, որը խաբեց Ուոլ Սթրիթին, Հոլիվուդին ու աշխարհին» (Billion Dollar Whale: The Man Who Fooled Wall Street, Hollywood, and the World)

Լրագրողներ Թոմ Ռայթի և Բրեդլի Հոուփի բիզնես գիրքը ֆինանսական խաբեություններ անող Ջո Լոուի մասին է, ում մանիպուլյացիոն տաղանդի հետ ոչ ոք մրցել չի կարող՝ ներդրումային բանկիրից մինչև քաղաքական գործիչ և հոլիվուդյան աստղ։ Օհանյանն այս գիրքն «անհավանական պատմություն» է անվանել։

Վաշթի Հարիսոն. «Փոքրիկ առաջնորդները․ Համարձակ կանայք՝ սև պատմության մեջ» (Little Leaders: Bold Women in Black History)

Եվ մի քիչ անձնական կյանքից․ Օհանյանն այս գրքի լուսանկարով կիսվել է կրկին թվիթերյան իր միկրոբլոգում՝ բացելով այն էջը, որտեղ պատկերված է իր կինը՝ թենիսիստ Սերենա Ուիլյամսը։

Իլյուստրատոր Հարիսոնի գիրքը պատմում է ԱՄՆ պատմության ամենահամարձակ, նորարար սևամորթ կանանց մասին՝ պատկերազարդումներով և իրական պատմություններով։ Ի դեպ՝ Amazon-ում հեղինակի բոլոր գրքերը հենց սևամորթների մասին են։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Բեյրութահայ ընտանիքը՝ ՀՀ գալու հույսով
Ինչպես հայ գուրուն հասավ «ամերիկաներն» ու բոլորին խառնեց
Մերի Գուզելյանի կյանքն ու մահը Բոստոնում
Հայ կնոջ մեքսիկական արկածներն ու ապտակի ուժը
 Ուշադրության կենտրոնում
Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվեն

Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվեն Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը

 Բաժնի այլ նյութերը
Բոլորի աչքից հեռու, բոլորի աչքի առջև Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան
Ֆունիկուլյորով` Արարատի գագաթ Ինչպես էին հայերն ամերիկացիներին համոզում Թուրքիայում ներդրում անել
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա