Ադրբեջանը հուսով է Ղարաբաղի հարցը կարգավորել թուրքական ուժերով

«Թուրքական Շենգենը» գուցե եւ իրականություն դառնա, սակայն միայն այն օրվանից, երբ Թուրքիային վերջնականապես մերժեն անդամակցությանը ԵՄ-ին

Թուրքիայի կառավարությունը միակողմանի ձեւով անվիզայի ռեժիմ է սկսել մի շարք թուրքալեզու պետությունների հետ. Ադրբեջան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան: Այս կետը գործում է միայն ամենաշատը 30 օրով մուտք գործող քաղաքացիների համար: Այդ մասին գրում են գրեթե բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ները, մեծ մասամբ հակասելով միմյանց եւ իրական դրությանը:
PanARMENIAN.Net - Այսպես, Բաքվում Թուրքիայի դեսպանատունը աշխատում է նախկին ռեժիմում եւ վիզաներ է տալիս: Վաֆա Գուլուզադեի խոսքերով, «եթե Եվրոպան կարող է իր Միությունն ստեղծել, իր անվիզա գոտին ունենալ, ապա ինչու թուրքալեզու պետությունները չեն կարող նույնանման միություն ստեղծել եւ գոտի ունենալ»: Այո, իրոք, ինչու՞ չստեղծել: Այդ քայլը թույլ կտա Թուրքիային ավելի ակտիվ պետություն դառնալ տարածաշրջանում:

Հարցը որոշակի ձեւով պարզաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Չնայած թուրքական կառավարության որոշմանը վերացնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը, Բաքուն չի պատրաստվում նույնատիպ քայլի դիմել Թուրքիայի նկատմամբ: Թուրքական կառավարության որոշումը կայացվել է միակողմանի ձեւով եւ չի պարտադրում հակառակ կողմին նույնատիպ քայլեր ձեռնարկել: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հայտարարությունը երկրում թուրքալեզու երկրների համար անվիզա ռեժիմ օգտագործելու մասին շատ լուրջ քայլ է նաեւ թուրքական աշխարհի համախմբման ուղղությամբ», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հազար Իբրահիմը:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական կապերի գծով աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովի խոսքերով, Ա. Գյուլի հայտարարությունը Թուրքիայում իշխող կուսակցության մտածողության սկիզբն է` համաթուրքական մասշտաբով: «Մինչ այժմ տարբեր կարծիքներ են հնչել այդ ուղղությամբ, օրակարգում բարձրացվել է Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծման հարցը: Համընդհանուր թուրքական տարածության ստեղծումն անհրաժեշտ է: Խնդիրների մեծ մասը կլուծվի տվյալ միության ստեղծումից հետո: Այսօր թուրքական աշխարհի մի կողմը Եվրոպան է, մյուսը` Արեւելքը: Արեւելքի ծայրամասը միջազգային մոնոպոլիաների ուշադրության կենտրոնում է, եւ այսօր շարունակվում է տվյալ տարածքների շահագործումը տնտեսական տեսանկունից: Դրան զուգահեռ զգացվում է թուրքական աշխարհի տնտեսական միասնության անհրաժեշտությունը: Պետք է վերացվեն խոչընդոտները տրանսպորտային եւ այլ բնագավառներում: Ավելի են ընդլայնվում տրանսպորտի ասպարեզում իրականացվող աշխատանքները, սկսվել են Ադրբեջանից Թուրքիա ճանապարհների կառուցումը»,- ասել է Ն. Ջաֆարովը:

Ն. Ջաֆարովի կարծիքով, այդ գործընթացի առավել հաջող շարունակության համար պետք է վերացվի վիզային կանոնակարգը թուրքական պետությունների միջեւ: «Այլ հարց է, որ պետք է համընդհանուր վերահսկողություն լինի երկրից ելքի ու մուտքի նկատմամբ: Սակայն երկրում թուրքալեզու պետությունների քաղաքացիների համար վիզային կանոնակարգի վերացման գաղփարի հայտարարումը բավական չէ: Պետք է լուրջ աշխատանք տարվի: Ես վստահ եմ, որ Թուրքիայում ներկա իշխանության ժամանակ այդ հարցը իր լուծումը կգտնի մինչեւ վերջին թուրքական պետության դեպքում»,- ասել է նա:

Հետաքրքրականն այն է, որ հենց Ադրբեջանն է պնդում Թուրքիայում վիազների վերացման հարցում: Կենտրոնական Ասիայի երկրները փորձում են որքան հնարավոր է քիչ ներգրավվեն թուրքական միություններում, եւ նրանց կարելի է հասկանալ. Ռուսաստանը վստահորեն Թուրքիայից հզոր է եւ բացի այդ Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի նախագահներին ավելի ձեռնտու է լինել ՀԱՊԿ-ի անդամ, քան մտնել կասկածելի ՎՈՒԱՄ, որից Իսլամ Քարիմովը ժամանակին դուրս եկավ: «Թուրքական Շենգենը» գուցե եւ իրականություն դառնա, սակայն միայն այն օրվանից, երբ Թուրքիային վերջնականապես մերժեն անդամակցությանը ԵՄ-ին: Կա եւս մեկ հանգամանք: Որքան էլ Բաքուն հայտարարի «թուրքական աշխարհի միասնության» մասին, այդ միասնությունը չկա: Կա միայն Արդբեջանը, ով հուսով է Թուրքիայի միջոցով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Վիզայի վերացումը թույլ տկա Բաքվին անխոչընդոտ ընդունել թուրք ռազմական խորհրդականներին եւ իր զինվորներին ուղարկել վերապատրաստման թուրքական ռազմական ճամբարներ: Սակայն արդյո՞ք դա կօգնի Բաքվին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Դժվար թե: Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը մի առիթով ասել է. «Ադրբեջանցիները մեր եղբարյներն են. Սակայն մենք արկածախնդիրներ չենք...»: Ուղղակի խոսելով, կօգնենք ինչով կարող ենք, սակայն ավելիի հույսը չունենաք: Եւ դժվար թե Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը, ով պրագմատիկ է, կարող է «արկածախնդրության» դիմել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---