«Մենք և նրանք». Միջազգային ՏՏ լուծումների հայկական տարբերակները

«Մենք և նրանք». Միջազգային ՏՏ լուծումների հայկական տարբերակները



Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական ստարտափերի արագ զարգացող շուկան բավականին հավակնոտ ծրագրեր ունի: Ընկերությունները ձգտում են ներկայացված լինել ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, և այդ տեսակետից չեն խուսափում մրցակցությունից հայտնի և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ: Այդ թիմերի հաջողությունն անմիջական կապ ունի նրանց առաջ քաշած գաղափարների կրեատիվ և օրիգինալ լինելու հետ, սակայն, ինչպես ասում են, «ոչ մի նոր բան չկա այս աշխարհում»: Ուստի հեծանիվ հորինելու փոխարեն, նրանք բացահայտում են իրենց ընտրած ուղղության թերություններն ու սեփական մոտեցումն առաջարկում:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի հայկական սկսնակ ընկերություններ, որոնք կարող են մրցակցել մեծ համաշխարհային ընկերությունների հետ:

ggtaxi VS Uber

Երիտասարդ ծրագրավորողների մի խումբ մշակել է տաքսի պատվիրելու առցանց հարթակ` ggtaxi, որն այսօր շատ մեծ տարածում է ստացել Հայաստանում: Ծառայության Android և iOS հավելվածների հարմար ինտերֆեյսը թույլ է տալիս օգտատերին արագ գտնել և պատվիրել ազատ տաքսի, որտեղ էլ որ նա լինի, իսկ տաքսու վարորդները կարող են իրենք համագործակցել ծառայության հետ օրվա ցանկացած ժամի` գրանցվելով այնտեղ: Այժմ ծառայությունը հավելվածների ավելի քան 27.000 օգտատեր ունի և ավելի քան 39.000 գրանցված օգտատեր: Ծառայությունը շարունակում է ընդլայնվել և արդեն գործում է նաև հարևան Վրաստանի տարածքում:

Համաշխարհային շուկայում հայկական ծառայությանն ամենամոտ անալոգը հայտնի Uber միջազգային ընկերությունն է Սան Ֆրանցիսկոյից, որը համանուն բջջային հավելված է ստեղծել տաքսիների կամ մասնավոր վարորդների որոնման, կանչի և վճարման համար: Uber հավելվածի օգնությամբ պատվիրատուն ամրագրում է վարորդով մեքենան, հետևում է նրա տեղաշարժին դեպի նշված կետը, վճարումը կատարվում է բանկային քարտի տվյալների միջոցով: Հիմնականում վարորդներն օգտագործում են սեփական ավտոմեքենաները, ինչպես նաև տաքսի ծառայությունների կամ գործընկերների մեքենաները: Երկրների մեծ մասում վճարի 80 %-ը փոխանցվում է վարորդին, իսկ 20 %-ը` Uber-ին: Կապիտալիզացիան այս պահի դրությամբ կազմում է 50 մլրդ դոլար:

Zangi VS Viber

Հայաստանցի ծրագրավորողների մշակած Zangi բջջային հավելվածն անձնական տվյալների պաշտպանվածության տեսակետից կարող է մրցակցել առաջատար միջազգային ընկերությունների հետ, իսկ շատ դեպքերում` նույնիսկ գերազանցել: Zangi-ի միջոցով կարելի է կատարել տեսա և աուդիոզանգեր, փոխանակել ինտերակտիվ հաղորդագրություններ, ուղարկել լուսանկարչական և տեսանյութեր, իսկ դա նշանակում է, որ տվյալների անվտանգության պաշտպանությունն առանցքային նշանակություն ունի: Zangi-ին առաջարկում է օգտատերին անվտանգության եռաշերտ համակարգ:

Մոտակա համաշխարհային անալոգը Viber ծառայությունն է, որն ինտեգրվում է հասցեագրքում և գործում է հեռախոսահամարով: Ծառայությունը թույլ է տալիս անվճար զանգեր կատարել Wi-Fi-ով և 3G և 4G բջջային ցանցերով այն սմարթֆոնների միջև, որտեղ Viber կա տեղադրված, ինչպես նաև տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, տեսա- և աուդիոհաղորդագրություններ փոխանցել: 2015-ի օգոստոսին Viber ընկերությունը հայտարարեց 600 մլն օգտատերի մասին:

Inlobby VS Booking.com

2010-ին հիմնված Inlobby ընկերությունը մշակել է և հանդիսանում է ամբողջ աշխարհում հյուրանոցների` ավելի քան 150.000, ամրագրման նորարարական առցանց հարթակի սեփականատերը: Համակարգը թույլ է տալիս օգտատերերին ինչեպ ավանդական առցանց ամրագրում կատարել, այնպես էլ հյուրանոցների ամրագրում անմիջական շփման միջոցով էլփոստով, առցանց չաթով, VoIP զանգով և տեսազանգով: Օգտագործելով այդ հնարավորությունները` հաճախորդները կկարողանան ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ մինչ պատվերի ձևակերպումը:

Ամենամոտ համաշխարհային անալոգը Booking.com-ն է, որը հյուրանոցների առցանց ամրագրման համակարգ է, որը հիմնադրվել է Ամստերդամում 1996-ին: Այն առաջարկում է ավելի քան 844.000 հյուրանոցներ, ապարտամենտներ և այլ տարբերակներ ցանկացած ճաշակի համար, հյուրանոցների որոնում ըստ անվանումի, քաղաքի կամ տեսարժան վայրի: Գոյություն ունեն նաև Wi-Fi-ի, գնի, արձագանքների գնահատման և այլ առանձնահատկություններով:

Menu.am VS Just Eat

Հայաստանում մեծ տարածում ստացած պատրաստի ուտեստների և ըմպելիքների առաքման Menu.am միասնական առցանց ծառայությունը նախնական գրանցումից հետո թույլ է տալիս կերակուր պատվիրել Երևանի ավելի քան 300 ռեստորաններից: Յուրաքանչյուր նոր պատվերի հետ օգտատերը 5% միավոր է հավաքում յուրաքանչյուր պատվերի գումարից, որով կարող է անվճար պատվերներ կատարել menu.am. կայքով: Պատվերը ձևակերպելուց հետո հարցումն անմիջապես փոխանցվում է ռեստորան և ամենասեղմ ժամկետում առաքվում նշված հասցեով: Ծառայությունը շարունակում է ընդլայնվել և արդեն գործում է նաև հարևան Վրաստանի տարածքում:

Նմանատիպ ծառայությունը 2000-ին Դանիայում ստեղծված Just Eat ընկերությունն է, որը կերակուրի պատվերների առցանց ծառայություն է: Այժմ ընկերության կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, ծառայությունն աշխատում է Եվրոպայի և Հարավային Ամերիկայի 13 երկրում:

Joomag VS Issuu

Joomag-ն առաջին նորարարական ծառայությունն է էլեկտրոնային ինտերակտիվ ամսագրերի հրատարակման և հոսթինգի համար: Դա հարթակ է էլեկտրոնային ինտերակտիվ կոնտենտի, այդ թվում ամսագրերի, էլեկտրոնային գրքերի, կատալոգների, հաշվետվությունների, բրոշյուրների և ֆոտոալբոմների ստեղծման համար: Օգտվելով Joomag առցանց խմբագրման գործիքներից`սովորական մարդիկ կարող են հոդվածներ, ֆոտոալբոմներ, բրոշյուրներ և այլն հրապարակել: Մեդիաբիզնեսի սեփականատերերը կարող են օգտագործել Joomag-ը արդեն գոյություն ունեցող տպագիր մամուլը թվային ձևաչափի վերածելու համար կոնվերտորի օգնությամբ: Կովերտացիայից հետո խմբագրման գործիքների միջոցով կարելի է ավելացնել ինտերակտիվության տարրեր` տեսանյութ, հիպերհղում, ձայն, անիմացիա:

Անալոգը Issuu խոշորագույն ազատ առցանց հարթակն է ամսագրերի, թերթերի, կատալոգների ու գրքերի հրապարակման համար: Ըստ պորտալի տվյալների, այն պարունակում է ավելի քան 21 մլն հրապարակում և 85 մլն ակտիվ օգտատեր ունի ամբողջ աշխարհում: Issuu-ի մշակած ծրագրային ապահովումն օգտագործում են աշխարհի շատ հրատարակիչների, այդ թվում այնպիսի մեծ, ինչպիսին է օրինակ The New York Times-ը: 2007-ին հիմնված Issuu պորտալը համացանցի թոփ-500 ինտերնետ ռեսուրսների թվում է:

Localz VS Spotted by Locals

Հայ ծրագրավորողների ստեղծած Localz հավելվածը առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին կամ ընտրել արդեն գոյություն ունեցող տուրերից, կամ սեփական տուրը կազմել: Դրանից հետո այցելուն ստանում է իր անհատական հարցման գնային առաջարկը զբոսավարից, որը պատրաստ է այդ տուրն իրականացնել: Զբոսաշրջիկը կարող է համեմատել տարբեր գնային առաջարկներն ու ընտրել առավել հարմարը` առցանց վճարում կատարելով ծառայության դիմաց: Հնարավոր է նաև շփում զբոսավարի և զբոսաշրջիկի միջև ներկառուցված մեսինջերի միջոցով, որը թույլ է տալիս նախապես քննարկել տուրի մանրամասները: Հարթակը գործում է վեբ կայքի և iOS-ի և Android-ի համար անվճար հավելվածի տեսքով:

7 տարի առաջ հոլանդացիներ Սաննե և Բարտ վան Փոլը հեղինակեցին և գործարկեցին Spotted by Locals հավելվածը, որն օգնում է ուղևորներին կողմնորոշվել «տեղացիների համար քաղաքներում. ընտրել ակումբներ, բարեր, ռեստորաններ, խանութներ, որոնք նախընտրում են լավ ճաշակ ունեցող և անգլերենին տիրապետող բնակիչները: Այժմ հավելվածի համար խորհուրդներ է գրում մոտ 260 հեղինակ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներից: Spotted by Locals-ը ուղեցույց է Եվրոպայի 41 քաղաքով, որ կազմել են տեղի բնակիչները: Սիրողական ճամփորդական լրագրողության գլխավոր առավելությունը հայտնի տուրիստական երթուղիներից հրաժարվելն է: Spotted by Locals-ի հեղինակների խորհուրդները զուրկ են պաթոսից և կանխատեսելիությունից, որոնք հատուկ են «պրոֆեսիոնալ» կազմված երթուղիներին: Դա իրոք ինսայդերական տեղեկատվություն է, որը թույլ է տալիս շատ ավելի խորը ընկղմվել քաղաքի մթնոլորտի մեջ, քան նախատեսված է ստանդարտ տուրիստական ծրագրերով:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---