Ուկրաինայի ՀԿ-ները պահանջել են նախագահից ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուկրաինայի ՀԿ-ները պահանջել են նախագահից ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - «Նառոդն ռադա» հասարակական կազմակերպությունների միությունը» դիմել է Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով ապրիլի 24-ը Ուկրաինայում հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես ասել է «Քաղաքացիական միություն» միջազգայն կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Հայոց ցեղասպանություն. անպատժելիությունը ռեցիդիվ է առաջացնում» կլոր սեղանի մասնակիցների հորդորից հետո, Ուկրաինայի ՀԿ-ների խոշորագույն միավորումներից մեկը՝ «Նառոդն ռադա» հասարակական կազմակերպությունների միությունը», սատարելով կլոր սեղանի մասնակիցների նախաձեռնությանը, դիմել է Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով ապրիլի 24-ը Ուկրաինայում հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ուղերձում, որը ստորագրել է կազմակերպության վարչության ղեկավար Նադեժդա Լուկաշևիչը, ասվում է, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը պատմականորեն հաստատված փաստ է: «Միայն ճանաչելով ու դատապարտելով Ցեղասպանությունը, հնարավոր կլինի կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---