ՊՆ. Բանակը պետք է դառնա պետության և տնտեսության շոգեքարշը 6 հոկտեմբերի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերը հիմնված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն-գլխավոր հրամանատարի և հանրապետության վարչապետի տեսլականի վրա. այն է՝ բանակաշինությունից անցում կատարել ազգ-բանակ կառուցմանը: Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին: «Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են՝ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետևաբար, պետք է հասկանալ երկու կարևոր գործոն: Առաջինը, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա պետության և տնտեսության առաջատարը, շոգեքարշը»,- ընդգծել է նախարարը, մեջբերում է Yerkirmedia.am-ը: Մանրամասնելով ասվածը՝ Վիգեն Սարգգսյանն ընդգծել է՝ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլ ամբողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա՝ լինեն դրանք գիտական, հետազոտական, տնտեսական, արդյունաբերական: Այդ դեպքում, ըստ նախարարի, բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում: «Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ բանակը, բացի հասարակության հայելին լինելուց, դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: Այսինքն, բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ սա է լինելու իր հիմնական խնդիրը, և վստահությւոն հայտնել, որ Ազգային ժողովի հետ սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր կլինի դրա համար ստեղծել իրավական հիմք և գործնական քայլեր ձեռնարկել այդ օրենսդրությունը իրականություն դարձնելու համար: Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն: Կարդացեք նաև՝Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին, խոսել որոշման մասին Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |