Մարտակերտը ռմբակոծվել է. 3 քաղաքացիական է զոհվել

Մարտակերտը ռմբակոծվել է. 3 քաղաքացիական է զոհվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանը ռմբակոծել է Մարտակերտը, 3 քաղաքացիական անձ է զոհվել, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-հայտարարել է Պողոսյանը։

Սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---