Հայաստանի նախագահը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Հայաստանի նախագահը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Այցի ընթացքում նա կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ և կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինք+Հայաստան նիստին:

Նախագահը Բրյուսելում է գտնվում աշխատանքային այցով:

Նախագահը հանդիպումներ կունենա նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵԽ ղեկավար Հերման վան Ռոմպեյի, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Հարևանության ու ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ու Եվրոպան ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---