Ադրբեջանցի քաղաքագետները աջակցություն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների նկատմամբ

Միջնորդների գաղափարը քաղաքագետներին լրիվ ընդունելի է թվում

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջանային այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետների եւ հասարակական գործիչների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որում աջակցություն է հայտնվում միջնորդների կողմից առաջարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի նկատմամբ: Միջնորդներին «պաշտպանող» փաստաթղթի հեղինակները ձգտում են համոզել հայրենակիցներին, որ միջնորդների նախաձեռնության էությունը համապատասխանում է ադրբեջանցիների ակնկալիքներին:
PanARMENIAN.Net - Հայտարարությունը ստորագրած գործիչներից շատերը բավականին հայտնի եւ ազդեցիկ են: Նրանց շարքում են եւ՛ Աբուլֆազ Ալչիբեի աշխատակազմի նախկին ներկայացուցիչները, եւ՛ Ալիեւ կրտեսերի մերձավորների շարքում գտնված անձինք, եւ՛ «հավերժ ընդդիմադիրները», եւ՛ նոր «վիրավորվածները»: Նրանցից շատերին լավ են ճանաչում նաեւ Երեւանում, ուր նրանք ժամանակ առ ժամանակ այցելում են: Հայտարարության հեղինակների շարքում են «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեխման Ալիեւը, «Ենի նեսիլ» լրագրողների միության նախագահ Արիֆ Ալեւը, Ադրբեջանական ազգային կոմիտե «Հելսինքիի քաղաքացիական վեհաժողովի» ղեկավար Արզու Աբդուլաեւը, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Գաղափարախոսությամբ եւ «քաղաքկան ծագումով» լրիվ տարբեր անձինք: Սակայն եթե ուշադիր նայենք ցուցակը, նկատելի է դառնում, որ նրանց բոլորին միավորում է արեւմտյան դոնորների կողմից ֆինանսավորվող տարբեր նախագծերին մասնակցությունը: Ըստ երեւյթին, դոնորներին դուր գալու ցանկությունը երկրորդական դեր չի խաղացել, որպեսզի մտավորականության ներկայացուցիչներն սկսեն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծում Ադրբեջանի համար դրական պահեր փնտրել:

Անցնեքն բուն էությանը: «...Մենք Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները բավականին հավասարակշռված եւ ընդունելի ենք համարում ադրբեջանական կողմի համար: Դրանց ընդունումը կարող է լավ հիմք դառնալ խաղաղ գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լայնածավալ շրջանակային համաձայնագրի մշակումը սկսելու համար»,- ասվում է համաձայնագրի մեջ: Սակայն տվյալ գնահատականը հնչեցնելուց առաջ փաստաթղթի հեղինակները տեղաբնակին բացատրում են որոշ ասպեկտներ, որոնք նրա համար կարող են կասկածելի թվալ: Նրանք նշում են, որ ոչ հստակ ձեւակերպումները, որ տեղ են գտել միջնորդների հնչեցրած հայտարարության մեջ, կարող բերել դրանց «տենդենցիոզ բացատրմանը», ինչը որոշակի ուժերի կողմից կարող է օգտագործվել ապագա խաղաղ համաձայնագրի տապալման համար: Հենց այդ կետերի բացատրմանն է նվիրված եզրակացությանը նախորդող «պրեամբուլան»:

Հայտարարության հաեղինակները հիմնովին կանգ են առել երկու կետերի վրա, որոնք, ըստ նրանց կարծիքի, եւ կարող են բերել «տենդենցիոզ բացատրության»: Առաջինը Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման նկատմամբ «հատուկ մոտեցումն է», երկրորդը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը: Մինսկի խմբին «պաշտպանող» քաղաքագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ միջնորդները, խոսելով «հոտւկ մոտեցման» մասին, հնարավոր է, նկատի ունեն զորքերի դուրս բերման ավելի ուշ ժամկետները կամ հեռահաղորդակցության անընդհատ աշխատանքի երաշխիքների ապահովումը, բայց ոչ մի դեպքում Արդբեջանի իշխանության կրճատումը այդ շրջանների նկատմամբ:Այս դեպքում, նրանք ոչ մի վտանգավոր բան չեն տեսնում միջնորդների առաջարկությունների մեջ: Սակայն, այս անհիմն վարկածի հետ հեշտ է վիճել, քանի որ անընդհատ հեռահաղորդակցության երաշխիքները, ըստ միջնորդների, պետք է որ վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի եւ կից շրջանների ողջ տարածքին: Հետեւաբար, խոսելով «հատուկ մոտեցման» մասին` միջնորդները ավելին են նկատի ունեցել:

Հանրաքվեի մեխանիզմը հայտարարության հեղինակները լրիվ ընդունելի են անվանում: Սակայն, փորձելով կանխել միջնորդների այս գաղափարի սխալ մեկնաբանությունները, նրանք շատ ավելի կասկածելի բացատրությամբ են հանդես գալիս: Իբր, քվերակության գաղափարի մեջ որեւէ վատ բան չկա, քանի որ այն ենթադրում է հանրաքվե անցկացնել Ադրբեջանի Սահմադրության վրա հիմնվելով: Այսինքն, պետք է հասկանալ` հանրաքվե անցկացվելու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում այլեւ նրա հարեւան Ադրբեջանում: Նշենք, որ հենց հանրաքվեի վերաբերյալ կետն է Բաքվում ամենատարբեր մեկնաբանությունների եւ բացատրությունների տեղիք տալիս: Միջնորդների առաջարկությունների սեփական մեկնաբանությունն ունի նաեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա օրերս հայտարարեց, որ խոսելով հանրաքվեի մասին` համանախգահները, ըստ երեւույթին, նկատի ուեն հասարակական կարծիքի հարցում, որը իրավական հետեւանքներ չի ունենա:

Խոսակցությունները այն թեմայով, թե ինչ է հանրաքվեն եւ որտեղ այն պետք է անցկացվի, կարծում եմ, որ որեւէ իմաստ կորցրել են այն բանից հետո, երբ Մեթյու Բրայզան պարզաբանումներ կատարեց այդ հարցով: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած հանդիպումից հետո Ստեփանակերտում ամերիկացի դիվանագետը հայտարարեց, որ տարածաշրջանի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Միեւնույն ժամանակ նա մեկ ճշտում մտցրեց. «Հարցը նրանում է` ում պետք է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ: Գոյություն ունեն նաեւ մարդիկ, որոնք ապրել են Լեռնային Ղարաբաղուոմ մինչեւ 1988 թվականը եւ ովքեր եւս ցանկանում են մասնակցել հանրաքվեին: Բոլոր այս հարցերը դեռ պետք է մշակվեն որպես առաջարկությունների փաթեթի մի մաս»: Ճշտումը լրիվ օրինաչափ է եւ հասկանալի է: Հայկական կողմը ընդունելի է համարում քվեարկությանը այն ադրբեջանցիների մասնակցությունը, ովքեր ժամանակին եղել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչներ եւ ովքեր ցակություն կհայտնեն վերդառնալ Ղարաբաղ մշտական բնակության: Այդպիսով, պետք է նկատել, որ միջնորդների առաջարկած նախագծի հանրաքվեին վերաբերող կետը համապատասխանում է պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումներին: Իսկ համանախագահների առաջարկությունները յուրովի մեկնաբանելու բաքվեցի քաղաքագետների փորձերը մոլորության մեջ են գցում տեղաբնակներին եւ չեն աջակցում արդյունավետ երկխոսությանը:

Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---