Արդյոք Թուրքիան կմնա՞ «աշխարհիկ ժողովրդավարության» կրողը իսլամական աշխարհումԱյսօր Թուրքիայում հակասություններ կան ոչ միայն քեմալականների եւ իսլամիստների միջեւ, այլեւ քեմալականների եւ թուրքական հանրության միջեւ, քանի որ բնակչությունը խճճվել է իր ինքնության փնտրտուքներում, իսկ քեմալականները հայտարարում են, որ Թուրքիայում միայն թուր Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո 2007 թվականի ամռանը հաղթանակած Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի միջեւ համաձայնագիր ստորագրվեց: Գործարքի արդյունքում բանակը ճանաչեց AKP-ն որպես իշխող կուսակցություն փոխարենը ստանալով Հյուսիսային Իրաք ներխուժելու թույլտվություն: Ներխուժումը տեղի ունեցավ, եւ թուրք զինվորականները արդեն երկար ժամանակ է հաղորդում են քուրդ գրոհայինների ոչնչացման մասին: 18 մարտի 2008 PanARMENIAN.Net - Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ Թուրքիայում, եւ դրա օրինակ է դարձել գլխավոր դատախազի հայցը Սահմանադրական դատարան AKP-ն ցրելու գործընթաց սկսելու համար: Կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, մեղադրվում է աշխարհիկ բնույթի պետության դեմ ուղղված գործունեության մեջ, եւ քաղաքական նպատակներով կրոնի օգտագործման մեջ: Էրդողանի կուսակցության դեմ գործ է հարուցել Վերքաննիչ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան: Նա, մասնավորապես, նշել է, որ AKP-ն «դարձել է հակաաշխարհիկ գործողությունների օրրան»: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի գլխավոր դատախազության գործողությունները, որը Սահմանադրական դատարանում գործ է հարուցել իշխող Ազատության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ն, արձակելու վերաբերյալ, կարելի է որպես ինքնապաշտպանություն գնահատել: Նրա խոսքերով, դատա-իրավական բարեփոխումները Թուրքիայում լիովին քեմալականների ձեռքում են: «Նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը նույնպես ԱԶԿ-ի անդամ է, իրավունք ունի դատավորներ նշանակել եւ այդ առումով, այս քայլը սպասված էր:Բյուրոկրատական քեմալական շրջանակները դժգոհ էին այդ փոխզիջումից: Դժվար է կանխատեսել ՍԴ դիմելու հետեւանքները, սակայն Թուրքիայում արդեն նկատվում է զգացմունքայնության բռնկում, հատկապես մամուլում»,-ասել է Սաֆրաստյանը: Ըստ Թուրքիայի Սահամանադրության, ՍԴ-ն 10-օրյա ժամանակահատվածում պետք է որոշում կայացնի հայցի շուրջ: Եթե այն գլխավոր դատախազի փաստարկները բավարար համարի, ապա Էրդողանի դեմ գործընթացը կարող է սկսվել: Թուրքիայում երեւի այսպես են մտածում. եթե մեզ չեն ընդունում Եվրամիություն, ապա մենք կդառնանք տարածաշրջանային իսլամական գերտերություն: Եւ պետք է ասել, որ դրա համար կան գրեթե բոլոր պայմաննարերը, բացի... Գլխավոր շտաբի համաձայնությունը, որը մնացել է Քեմալ Աթաթուրքի գաղափարների միակ կրողը: Գլխավոր դատախազությունը մոտ վեց ամիս վարկաբեկող նյութեր է հավաքել AKP-ի դեմ, սակայն ոչինչ բացի հիջաբ կրելու արգելքը հանելուց ոչինչ չի գտել: Ճիշտ է, դա կարող է բավարար չլինել: Ամբողջ հարցը նրանում է` ինչպիսի ուղի կորոշի ընտրել Թուրքիան, աշխարհիկ, այսինքն` ժողովրդավարական, թե իսլամական, ինչը կարող է նրան Իրանի հետ նույն հարթակին դնել: Չարժէ հաշվի չառնել շատ կարեւոր պահ. ըստ սոցհարցումների, թուրք կանանց 66 տոկոսը նախընտրում են ծածկած գլխով լինել եւ հանրության մեծամասնությունը նրանց աջակցում է: Ամբողջ խնդիրը, ըստ մեզ, կայանում է նրանում, ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը ստիպում էր եվրոպական հագուստ կրել եւ հետեւել եվրոպական օրենքներին: Անցյալ դարի 20-ական թվականներին նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիների մեծմասնությունը անգամ իրենց թուրք չէին համարում: Նրանց Աթաթուրքը թուրք սարքեց: Այդ գործընթացը դեռ շարունակվում է. չէ որ, Օսմանյան կայսրությունում մի քանի տասնյակ ազգություն էր բնակվում, որոնց բոլորին Աթաթուրքը մեկ ստորագրությամբ վերածեց թուրքերի: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայի բնակչության 40 տոկոսն իրենց թուրք չեն համարում, կամ կասկածում են: Այսօր Թուրքիայում հակասություններ կան ոչ միայն քեմալականների եւ իսլամիստների միջեւ, այլեւ քեմալականների եւ թուրքական հանրության միջեւ, քանի որ բնակչությունը խճճվել է իր ինքնության փնտրտուքներում, իսկ քեմալականները հայտարարում են, որ Թուրքիայում միայն թուրքեր են ապրում: Բանը նրանում է, որ քեմալիստական հանրապետությունը չկարողացավ լուծել մի քանի լուրջ խնդիր. էթնիկ փորքամասնությունների խնդիրը, մասնավորապես, քրդական հարցը, պետության մեջ եւ հանրությունում իսլամի դերի որոշումը: Թուրքիան գնում է մի ճանապարհով, երբ պետության պահպանությամ միակ իրական ուժը դառնում է բանակը: Դա նշանակում է, որ քաղաքական էլիտան այլ որոշումներ չի գտնում, բացի ուժայինից: Կարելի է հավելել, որ համաշխարհային հռչակ ունեցող շատ քաղաքագետներ այսօր լուրջ հինմավորումով խոսում են Թուրքիայի ճգնաժամի եւ պետության հնարավոր փլուզման մասին»,- գտնում է հայ թուրքագետը: Էրդողանի ճակատագիրն այսօր կախված է նրանից` արդյոք ՍԴ-ն կընդունի գլխավոր դատախազի հայցը, եւ թե ընդունի, ինչպիսի որոշում կկայացվի դատաքննության արդյունքում: Ի դեպ, Թուրքիայի Հանրապետության գոյության 85 տարիների ընթացքում արգելվել է ավելի քան երեսուն քաղաքական կուսակցության գործունեություն: 1997 թվականին զինվորականները իշխանությունից հեռացրեցին Բարօրության իսլամական կուսակցությունը, իսկ 1998 թվականին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց` այն ցրելու մասին: 2001 թվականին նույն ճակատգրին արժանացավ Առաքինության կուսակցությունը, որի մնացորդների հիման վրա ստեղծվեց Արդարության եւ զարգացման կուսակցությունը: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |