Զիջումներից մինչև միացում

Արցախը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

7 մարտի 2017
Զիջումներից մինչև միացում
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի տեսլականը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

44 էջ ու ոչ մի թիվ

Ինչ է խոստանում ՀՀԿ-ն

6 մարտի 2017
44 էջ ու ոչ մի թիվ
Իշխող Հանրապետական կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրել է իր՝ 22 գլխից բաղկացած ծրագիրը: Սակայն այս 44 էջանոց ծրագրում չկա ոչ մի թիվ:

Որքանով են կատարվել ՀՀԿ-ի խոստումները

Թվապատում

21 փետրվարի 2017
Որքանով են կատարվել ՀՀԿ-ի խոստումները
2012 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթանակ տարավ հերթական խորհրդարանական ընտրություններում՝ կայուն մեծամասնություն ձևավորելով հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Մի ամիս անց կուսակցության ձևավորած կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ծրագիրը, որն, ինչպես ենթադրվում էր, պիտի դառնար երկրի զարգացման փաստաթուղթը 2013- 2017 թվականներին:

Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումները

Թվապատում

20 փետրվարի 2017
Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումները
«Ծառուկյան» դաշինքն ԱԺ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է 15 առաջնահերթ քայլ՝ իշխանության գալու դեպքում: Սակայն չի նշվում, թե որքան գումար է անհրաժեշտ, ինչպես նաև՝ եկամտի լրացուցիչ աղբյուրները:

Իշխանությունից՝ ընդդիմություն, և հակառակը

«Բարգավաճ Հայաստանի» անցած ուղին

13 փետրվարի 2017
Իշխանությունից՝ ընդդիմություն, և հակառակը
Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», վստահ գնում է դեպի գալիք խորհրդարանական ընտրությունները: Այս անգամ այն ներկայանում է նոր ձևաչափով՝ «Ծառուկյան» դաշինքով: Թե ինչ է փոխում անունը բովանդակային առումով, բարդ է ասելը, քանի որ մինչև այս էլ ԲՀԿ-ն եղել և հանրության լայն շրջանակի համար ընդունվել է որպես «մարդ-կուսակցություն»՝ ԲՀԿ հիմնադիր-նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական կուսակցությունը:

Անժառանգ կուսակցությունը

Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից»

23 հունվարի 2017
Անժառանգ կուսակցությունը
2013 թվականի նախագահական ընտրության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմնական թեկնածուներից մեկն էր: Այն ժամանակ հասարակության զգալի հատվածը հենց նրա անվան և նրա ղեկավարած կուսակցության հետ էր կապում երկրում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Սակայն ընտրությունում հաղթեց Սերժ Սարգսյանը: Թե որքանով էր վերջինիս հաղթանակն օրինական և արտահայտում ՀՀ քաղաքացիների քվեարկության իրական արդյունքները, այս պահին արդեն էական չէ:

Բուռն 2016-ը

Տարվա ամենակարևոր քաղաքական և հասարակական իրադարձությունները

26 դեկտեմբերի 2016
Բուռն 2016-ը
2016 թվականը քաղաքական առումով խիստ բուռն տարի էր Հայաստանի համար․ այն առաջին հերթին կհիշվի ապրիլյան պատերազմով, «Սասնա ծռերով» ու նոր կառավարության ձևավորմամբ։ PAN-ը ներկայացնում է անցնող տարվա այլ նշանակալի իրադարձությունների ամփոփ պատկերը։

100 օրվա վարչապետություն

Կարեն Կարապետյանի կարևորագույն որոշումներն ու նախաձեռնությունները

21 դեկտեմբերի 2016
100 օրվա վարչապետություն
Դեկտեմբերի 21-ին լրանում է վաչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Այս ժամկետը պայմանականորեն համարվում է պաշտոնյայի «փորձաշրջանի» ամփոփում:

Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի

Նոր կառավարության ծրագրի ամենակարևոր կետերը

19 հոկտեմբերի 2016
Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի
Հոկտեմբերի 18-ին Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը 33 էջանոց փաստաթղթից առանձնացրել է ամենակարևոր կետերը:

Երկարակյաց լռակյացը

Նալբանդյանի դիվանագիտությունը մարտի 1-ից մինչև ապրիլյան պատերազմ

3 հոկտեմբերի 2016
Երկարակյաց լռակյացը
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2008 թվականի ապրիլի 15-ին: Նա աշխատել է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների կազմում ու կշարունակի պաշտոնավարել նաև Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ` դառնալով նոր կառավարության ամենաերկարակյաց նախարարը:
---