Ռոբերտ Սիմոնս. ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ26 սեպտեմբերի 2007 Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ինչը հաստատում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: IPAP ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր անցած մեկ տարում մեծ առաջընթաց է գրանցվել երկրի զինված ուժերի բարեփոխման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ Կոսովոյում ու Իրաքում ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հետագա հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Սերգեյ Մինասյան. Թբիլիսիի կողմից ջավախահայության հանդեպ ճնշման ուժգնացումը հակառակ ազդեցությունը կունենա20 սեպտեմբերի 2007 Հայաստանի համար Վրաստանը միակ ելքն է դեպի ծով եւ այդ պատճառով հայ-վրացական հարաբերությունների հարցը մշտապես գտնվում է երկու երկրների քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Հարաբերությունները դյուրին չեն դասավորվում` Վրաստանի մասնակցությունը Հայաստանը շրջանցող հաղորդակցային եւ էներգետիկ նախագծերին հարցականի տակ է դնում երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Մեծ խնդիր է նաեւ Ջավախքի հարցը: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղի հարցի տեղափոխումը ՄԱԿ միայն օգուտ չէ, որ կարող է բերել Ադրբեջանին17 սեպտեմբերի 2007 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն աստիճանաբար դառնում է «հավերժականներից» մեկը դիվանագիտության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դեռեւս ոչ մի զգալի արդյունքի չեն հանգեցրել եւ ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել կարծիքները ձեւաչափը փոխելու մասին: Ճիշտ է, ոչ մի համոզվածություն չկա, որ հարցի տեղափոխումը ՄԱԿ կարող է ինչ-որ բան փոխել: PanARMENIAN.Net-ի խնդրանքով ներկայիս իրավիճակի մասին պատմել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Խաչիկ Տեր-Ղուկասյան. Եթե Թուրքիան իրագործի այն, ինչ մտադրվել է, Հայաստանը լիովին կմեկուսացվի աշխարհից16 հուլիսի 2007 Իրադարձությունները Մեծ Մերձավոր Արեւելքում կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ազդել Հայաստանի հետագա հարաբերությունների վրա Թուրքիայի եւ Իրանի հետ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերում ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը կայուն լինեն: Քիչ դեր չի կատարում նաեւ ԱՄՆ-ի ցանկությունը լիովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից: Տարածաշրջանում զարգացումների եւ Հայաստանի համար հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Մեթյու Բրայզա. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել առկա տարաձայնությունները 9 հուլիսի 2007 Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումը դեռեւս երկար քննարկման առարկա կլինի քաղաքական գործիչների եւ հասարակության համար: Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ համաշխարհային հանրության հույսերը կրկին չարդարացան, թեեւ որոշակի առաջընթաց գրանցվեց, ինչի մասին վկայում է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների այցերը Ստեփանակերտ, Բաքու եւ Երեւան: Բանակցային գործընթացում եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: ![]() Սերժ Սմեսսով. Ֆրանսիան Հայաստանի բարեկամը կմնա նաեւ նոր նախագահի օրոք 2 հուլիսի 2007 Հարաբերությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միշտ բարեկամական են եղել: Ֆրանսիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: 15 տարվա ընթացքում համագործակցությունը երկրների միջեւ ամրացավ եւ խորացավ: Ֆրանսիան ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահն է եւ, ինչպես եւ Հայաստանը, շահագրգիռ է, որ խնդիրը խաղաղ լուծում ստանա: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս վիճակի եւ դրանց զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմում Երեւանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Հայկե Ռենատե Փայչ. Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո25 հունիսի 2007 Գերմանիան կարեւոր տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Երկկողմանի հարաբերությունների զարգացմանն աջակցում են բավական հաճախ եւ սերտ շփումները ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում: Գերմանիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագորման հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ, լինելով ԵՄ նախագահ երկիր, շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Կորի Վելտ. Հայ-թուրքական հարաբերությունները ավելի շատ Ղարաբաղի հակամարտության պատանդն են, քան Հայոց ցեղասպանության խնդրի21 հունիսի 2007 Հարավային Կովկասում, եւ ընդհանրապես ողջ Մեծ Մերձավոր Արեւելքում իրավիճակը փոխվում է. աշխարհաքաղաքական դասավորություններում նոր խաղացողներ են մասնակցում: Հարավային Կովկասի խնդիրները վերջերս դարձել են գերտերությունների մանրամասն ուսումնասիրության առարկա, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Այն մասին, թե ինչ է սպասվում տարածաշրջանին ապագայում եւ ինչպես կկարգավորվեն հակամարտությունները, PanARMENIAN.Net-ին պատմել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Ջասթին Հարման. Ոչ ոք ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար կախարդական փայտիկ չունի11 հունիսի 2007 Հայաստանն ու Իռլանդիան, չնայած որ հեռու են իրարից, ընդհանուր շատ բան ունեն: Հակամարտությունը անգլիացի բողոքականների եւ իռլանդացի կաթոլիկների միջեւ արդեն երկար դարերի պատմություն ունի, ուստի իռլանդացի դիվանագետի տեսակետը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հետաքրքիր է Հայաստանի համար: Հայ-իռլանդական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական տեսակետի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը: Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն, այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն25 մայիսի 2007 Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դեռեւս տեւական ժամանակ կլինեն ինչպես արեւմտյան, այնպեսլ էլ ռուս վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Թե մեկը, թե մյուսները գտնում են, որ Հայաստանում հաղթեցին բացառապես դեպի Ռուսաստան կամ Արեւմուտք կողմնորոշված ուժերը: Իրականում ամեն ինչ այլ կերպ է: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: | «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |