Ի՞նչ են մտածում Հայաստանում հակածխախոտային օրենքի մասին

Ի՞նչ են մտածում Հայաստանում հակածխախոտային օրենքի մասին

Ռուսաստանը 2012թ. հակածխախոտային քաղաքականություն է որդեգրել

Ռուսաստանի Առողջապահության նախարարության կողմից ներկայացված հակածխախոտային օրինագիծը նախատեսում է հասարակական վայրերում ծխելու ամբողջական արգելք, սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Բացի այդ, օրենքի նախագծում խոսք է գնում նաև կրպակներում ծխախոտի վաճառքի, ծխախոտային արտադրանքի ցուցադրման, ինչպես նաև երեխաների համար նախատեսված նոր տեսալսողական ստեղծագործություններում ծխելը արգելելու մասին:

PanARMENIAN.Net - Բժիշկները, իրավապաշտպաններն ու գործարար հանրությունը ընդհանուր առմամբ դրական են գնահատում այս օրինագիծը, թեպետ կառավարության կողմից հակածխախոտային քաղականության իրականացման ընթացքում ոտնահարվում են 44 միլիոն ծխողների իրավունքերը, որոնք էլ պահանջում են փաստաթղթի հանրային քննարկում:

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ քննարկել է հակածխախոտային օրինագիծը, որից հետո խորհրդարանականները մտադիր են ուղղումներ կատարել վարչական օրենսդրության մեջ՝ տուգանքներ սահմանելով օրենքի խախտման համար: Ավելին, քաղաքացիների կարգելվի ծխախոտի մնացորդներն ու լուցկիները նետել գետնին, եթե դա կարող հրդեհի բռնկման պատճա դառնալ: Այդ խախատումների համար տուգանքի չափը կհասնի 1500 ռուբլու:

Աշխարհում չկան միասնական չափանիշների հասարակական վայրում ծխելու համար տուգանքների առումով: Օրինակ, Նոր Զելանդիայում ընդհանրապես պատիժ չի սահմանված խախտումների համար: Եթե բարում ծխողը հրաժարվի հանգցնել ծխախոտը, ղեկավարությունը կարող է դուրս բերել նրան հաստատությունից:

Մեծ Բրիտանիայում ծխելը հասարակական վայրում տուգանվում է 50 ֆունտ ստերլինգով: Եթե փաբի սեփականատերերը չեն խոչընդոտում խախտմանը, նրանք ստիպված են լինելու 2,5 հազար ֆունտ վճարել:

Ամենալուրջ պատիժը սահմանված է Կանադայում: Օնտարիո նահանգի որոշ շրջաններում տուգանքը հասնում է 25 հազար կանադական դոլարի: ԱՄՆ-ում տուգանքի չափը տարբեր նահանգներում տարբեր է՝ 10 դոլարից մինչև 1,5 հազար դոլար:

Իսկ կա՞ Հայաստանում նման օրենքի անհրաժեշտությունը:

Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի դուստր ընկերություն Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ի ներկայացուցիչը պատմել է PanARMENIAN.Net ին իր դիրքորոշման մասին. քանի որ սիգարետ ծխելը կախվածություն է առաջացնում և ծխողների մոտ լուրջ հիվանդությունների պատճառ է հանդիսանում, ծխախոտային արտադրատեսակները պետք է շուկայավարվեն (վաճառվեն) պատասխանատու կերպով:

Ֆիլիպ Մորրիս Արմենիան կողմնակից է ծխախոտի շուկայավարման և գովազդման պարզ և իրագործելի կանոնակարգմանը, ներառյալ արգելքներ գովազդի որոշակի տիպերի վրա, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և արտաքին գովազդային վահանակները:

Մրցակցային շուկայում հաղորդակցման որոշ միջոցներ և տեղին են և անհրաժեշտ: Արտադրողները պետք է հնարավորություն ունենան հաղորդակցվել չափահաս սպառողների հետ այնտեղ, ուր սիգարետներ են վաճառվում:

Հանրային առողջապահության նպատակները կարող են իրագործվել, միաժամանակ թույլ տալով չափահաս ծխողներին ստանալ տեղեկատվություն իրենց հասանելի տարբեր ապրանքանիշերի մասին: Մենք ձգտում ենք աշխատել համագործակցելով և կառուցողականորեն, որպեսզի հասնենք ծխախոտի վերահսկման արդյունավետ և գործնական օրենսդրության և լուծենք այնպիսի հարցեր, որոնք արտահայտում են կառավարության և սպառողների օրինական մտահոգությունները, ասել են Ֆիլիպ Մորրիս Արմենիայում:

Հակածխախոտային օրենքները ոտնահարում են ծխողների իրավունքները

Իրավապաշտպանները համարում են, որ Ռուսաստանը ազգային առողջության բարելավման ճիշտ ուղղու վրա է: Այդ միջոցառումները համապատասխանում են զարգացած օտար երկրների պրակտիկային, որտեղ ծխողների համար հատուկ վայրեր են նախատեսված, իսկ բնակչությունը առողջ ապրելակերպ է վարում:

Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ռուսաստանում կամ Հայաստանում ծխելու խնդիրը հնարավոր է լուծել հասարակ արգելքով: Չե՞ք կարծում, որ հակածխախոտային օրենքները ոտնահարում են ծխողների իրավունքները

Ֆիլիպ Մորրիսի ներկայացուցիչը գտնում է, որ հասարակության ծխելու կամ ծխախոտային արտադրատեսակների շուկայավարման պարզ (ուղղակի ամբողջական) արգելքը չի լուծի ծխելու խնդիրը: Մենք հավատացած ենք, որ հանրային առողջապահական մարմինների եզրակացությունները առողջության վրա երկրորդական ծխի ազդեցության մասին երաշխավորում են ծխելու սահմանափակումները հանրային վայրերում, այդ թվում արգելումը շատ տեղերում: Սակայն, հավասարակշռությունը պետք է հստակ դրված լինի, չծխողներին, հատկապես անչափահասներին երկրորդական ծխից պաշտպանելու ցանկության, և միլիոնավոր ծխող մարդկանց որոշ հանրային վայրերում ծխել թույլ տալու միջև:

Արգելվո՞ւմ է արդյոք ծխախոտի գովազդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ծխախոտային արտադրանքը պետք է շուկայավարել և վաճառել միայն չափահասներին: Մինչդեռ մենք համաձայն չենք, որ շուկայավարումն է հանգեցնում մարդկանց ծխելուն, մենք հանդիսանում ենք կանոնակարգերի ուժեղ կողմնակից, որոնք սահմանափակում են ծխախոտային արտադրանքի գովազդն ու գովազդային ծրագրերը, ներառելով ամբողջական արգելք որոշ լրատվամիջոցներում, ինչպիսիք են` հեռուստատեսությունը, ռադիոն, և արտաքին գովազդային վահանակները:

Մենք չենք սատարում ծխախոտի շուկայավարման և գովազդի ամբողջական արգելքը: Այս հարցում մենք համաձայն չենք Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և Ծխախոտի Դեմ Պայքարի Շրջանակային Կոնվենցիա հետ: Արտադրողների կարողությունը շուկայավարելու իրենց արտադրանքը չափահաս ծխողներին առողջ մրցակցության հիմք է հանդիսանում, և մենք հավատացած ենք, կարևոր է, որ չափահաս ծխողը կարողանա տեղեկատվություն ստանալ առկա արտադրանքի տեսականու և իրենց նախըտրած արտադրանքի ընտրության մասին:

Մեր տեսակետն է, որ կանոնակարգերը կարող են նպաստել ճիշտ հավասարակշռությանը ծխախոտային արտադրանքի շուկայավարման արդյունավետ սահմանափակման և ծխախոտային ընկերությունների չափահաս ծխողների հետ հաղորդակցման հնարավորությունը պահպանելու հարցում:

Հայաստանն ունի բավականին լավ կազմավորված օրենսդրական կառուցվածք, որը կանոնակարգում է սիգարետների ապրանքանիշերի շուկայավարումը (գովազդը) չափահաս ծխողներին: Իրականում, վերջին մի քանի տարվա ընթացքում ծխախոտային գովազդի որոշ տարատեսակներ, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և արտաքին գովազդը արգելվել են, և ծխախոտի գովազդը սահմանափակվել է և այժմ իրականացվում է վաճառակետերում և այն ամսագրերում, որոնց ընթերցողները իրավական տարիքի լսարանն են կազմում:

Ծխողները ստիպված կլինեն պաշտպանել իրենց իրավունքները

Ֆիլիպ Մորրիս Արմենիան հավատացած է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն չծխողների իրավունքները, այլ նաև նրանց, ովքեր ծխում են: Ընկերությունը հավատացած է, որ ծխելը պետք է արգելվի հիվանդանոցներում, դպրոցներում, հասարակական տրանսպորտում և այլ հասարակական վայրերում, որտեղ մարդիկ պետք է հաճախեն: Այնուամենայնիվ, ռեստորանների, բառերի, սրճարանների և դիսկոտեկների այցելուները պետք է ունենան ընտրության իրավունք:

Ինչպե՞ս է իրականացվում անչափահասներին ծխախոտային արտադրատեսակների վաճառքի վերահսկողությունը

«Հայաստանում ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքը» արգելում է ծխել կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, հանգստի և ժամանցի այնպիսի վայրերում, որոնք նախատեսված են 18 տարեկանից ցածր անձանց համար; հասարակական տրանսպորտում և հանրային փոխադրամիջոցներում, օդանավակայանների տերմինալներում, ավտոբուսի և գնացքի կայաններում; ռեստորաններում, սրճարաններում և հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված հատվածներ, տարածքներ, գոտիներ:

Կազմակերպություններում և հաստատություններում ծխելը թույլատրվում է միայն ծխելու համար հատկացված վայրերում և անհատական փակ, աշխատանքային տարածքներում: «Վարչական Իրավախախտումների մասին Օրենքը» սահմանում է որոշակի տույժեր խախտումների համար, սակայն գործող օրենսդրությունը լիազորված մարմին չի սահմանում, ով կվերահսկի այդ պահանջների համապատասխանությունը:

«Հայաստանում ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքը» արգելում է ծխախոտային արտադրանքների վաճառքը 18 տարեկանից ցածր անձանց և 18 տարեկանից ցածր անձանց կողմից:

«Վարչական Իրավախախտումների մասին Օրենքը» սահմանում է որոշակի տույժեր խախտումների համար, սակայն գործող օրենսդրությունը լիազորված մարմին չի սահմանում, ով կվերահսկի այդ պահանջների համապատասխանությունը: Մենք չենք ուզում, որ երեխաները ծխեն: Ծխախոտը միայն չափահասների համար է, ովքեր ընտրում են ծխելը:

Դեռ 1995թ.-ից, երբ Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլը հիմնադրեց իր ներկայացուցչությունը Երևանում, յուրաքանչյուր Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի ծխախոտի տուփին, որ վաճառվել է Հայաստանում, զետեղվել է զգուշացում “Վաճառքն անչափահասներին արգելվում է”: Վերջին 7 տարիներում Ֆիլիպ Մորրիս Արմենիան իրականացնում է մանրածախ վաճառակետերում անչափահասներին ծխելուց զերծ պահելու ծրագիր Հայաստանի շուրջ 2,500 մանրածախ վաճառակետերում: Այս ծրագրով Ֆիլիպ Մորրիս Արմենիաի աշխատակիցները այցելում են մանրածախ կետերի վաճառողներին, սովորեցնում են Հայաստանի օրենսդրության պահանջները և նվազագույն տարիքի օրենքը, որն արգելում է ծխախոտային արտադրանքի վաճառքը 18 տարեկանից ցածր անձանց: 2013 թ.-ին մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը
2004 թվականին Հայաստանի մայրաքաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր
XXI դարի մարդկանց բախտը բերել է՝ առաջիկա տասնամյակներին միանգամից 6 տետրադ է լինելու: Կանադայի աստղագիտական ընկերակցությունը հայտնել է, որ «արյունոտ» լուսինը կրկին կհայտնվի հորիզոնում 2032—2033 թթ. իսկ հետո՝ 2043–2044 թթ.
Տիգրանակերտը շքեղ բացառություն է, քանի որ պեղումների արդյունքում քարե մեծ քաղաքի ավերակներ են բացվել
 Ուշադրության կենտրոնում
Եղիշե Չարենցի անվան դպրոցի  աշակերտները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը, իսկ ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով

 Բաժնի այլ նյութերը
Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս ԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում
Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան Բացի «ավանդական» վրացական ծովափերից այս տարի հայերը նախընտրել են հանգստանալ նաև Կրետե կղզում ու Բարսելոնայում
Հայաստանը` CO₂-ի արտանետումների աշխարհի քարտեզին Պարզվում է` Երևանն ամենևին էլ Հայաստանի ամենափոշոտ քաղաքը չէ