Հայկական մետաղադրամների պատմությունից. Ղարաբաղի խանությունում հատում էին սեփական մետաղադրամները

Հայկական մետաղադրամների պատմությունից. Ղարաբաղի խանությունում հատում էին սեփական մետաղադրամները

Ղարաբաղի գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադում (Շուշի)

Հիջրայի (մահմեդական տարեգրության) 996 թվականին (մեր տարեգրության 1588 թվական), Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են Պարսկական միապետների տիրապետության տակ: 18-րդ դարի երկրորդ կեսին Պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսաանկախ խանություններª Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն:

PanARMENIAN.Net - Քոչվոր մահմեդական ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալի խանը գրավում է Շոշ գյուղի բերդը: Հետագայում օգտվելով Պարսից շահի վստահությունից իրեն հռչակում է Ղարաբաղի խան:

Խանությունները թողարկում էին իրենց մետաղադրամները: Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղի տարածքում գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադումª ներկայիս Շուշի:

Պարսկական կայսրություն, Ֆաթհ Ալի Շահ (1212-1250 հ.թ./1797-1834 թթ.), արծաթե աբասի, թողարկված է հիջրայի 1212 թ./1797 թ. Փանահաբադում (Շուշի): Քաշը 4.36 գ,տրամագիծը 22.36 մմ, առանցքն. ուղղված. 9:

Ղարաբաղի խանությունը կարճ ժամանակահատվածումª 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը թողարկել է մետաղադրամներ: Իբրահիմ Խալիլ Խանի (1763-1806 թթ.) կողմից թողարկվել են արծաթե աբասիներ և պղնձե կես բիստիներ: Նրան հաջորդած Մահդի Կուլի Խան Մուզաթֆարը (1806-1822 թթ.) թողարկել է արծաթե աբասիներ: Մետաղադրամներին նշված է թողարկման վայրըª Փանահաբադ: Դա հաստատում է, որ այդ շրջանում գոյություն է ունեցել առանձին խանություն, որը ոչ ոքի չէր ենթարկվում, առավել ևս Ադրբեջանին, որն այն ժամանակ ուղղակի գոյություն չուներ:

Մետաղադրամների նկարագրությունը

Արծաթե մետաղադրամների՝ աբասիների վրա մակագրություններ կային միայն պարսկերեն լեզվով, նշվում էր տիրակալի անունն ու հատման վայրը: Աբասիները ունեցել են 2.0-2.3 գ քաշ և լայն շրջանառել են նաև Պարսկաստանի տարածքում: 1 բիստին հավասար է եղել 20 դինարի, իսկ 1 աբասինª 200 դինարի:

Նշված տարածքները Գյուլիստանի պայմանագրի (1813 թվական) կնքումից հետո Պարսկաստանից անցնում են Ռուսաստանի կայսրությանը: Ռուսաստանի կայսրության տիրակալության տակ գտնվելիս այդ տարածքները 1868 թվականից ընդգրկվել են Ելիզավետպոլի (Գյանջա) նահանգի կազմում: Առանձին խանություններում մետաղադրամներ հատելու անհրաժեշտություն այլևս չկար, քանի որ Ռուսական կայսրությունում կենտրոնացված կերպով հատվում էին ռուսական մետաղադրամներ կայսրության ողջ տարածքի համար:

Ղարաբաղի խանություն, Մահդի Խուլի Խան Մուզաթֆար (1221-1235 հ.թ./1806-1822 թթ.), արծաթե աբասի, թողարկված է հիջրայի 122x հ.թ./1806-1814 թթ. Փանահաբադում (Շուշի): Քաշը 4.28 գ, տրամագիծը 22.0 մմ, առանցքն. ուղղված. 9:

Կենտրոնական բանկի հավաքածուն այս տարի համալրվեց Շուշիում հատված հրաշալի արծաթե մետաղադրամներով, որից մեկը պարսկական համապետական թողարկման մետաղադրամ է՝ աբասի, իսկ երկու այլ մետաղադրամները, նույնպես աբասիներ, դասվում են Ղարաբաղի խանության թողարկմանը:

Ղարաբաղի խանություն, անտարեթիվ, արծաթե աբասի, թողարկված է Փանահաբադում (Շուշի): Քաշը 1.907 գ, տրամագիծը 23.12 մմ, առանցքն. ուղղված. 4:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---