Հայկական դրամի պատմությունից. 1918-1924 թթ. մետաղադրամներ չեն թողարկվել

Հայկական դրամի պատմությունից. 1918-1924 թթ. մետաղադրամներ չեն թողարկվել

1924 թ. ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Անդրկովկասում շրջանառվող բոլոր դրամանիշերը ԽՍՀՄ միասնական նմուշով փոխարինելու մասին

1922 թվականին Անդրկովկասի երեք սոցիալիստական խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորվեցին, կազմելով Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն (ԱՍԽՀՖՄ): 1922 թվականի մարտի 12-ին Թիֆլիսում Ադրբեջանական ԽՍՀ ԿԳԿ, Հայկական ԽՍՀ ԿԳԿ և Վրացական ԽՍՀ ԿԳԿ հաստատեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն ստեղծելու մասին պայմանագիրը:

PanARMENIAN.Net - ԱՍԽՀՖՄ դրամանիշերի նկարագրությունը

ԱՍԽՀՖՄ 1923 թվականին թողարկեց հետևյալ անվանական արժեքների դրամանիշերը՝ 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1000000, 5000000 և 10000000 ռուբլի: Մակագրությունները հայերենով, ռուսերենով, վրացերենով և ադրբեջաներենով են: Այդ թողարկումները միատիպ են, դիմերեսին միության շենքի պատկերն է, որը գտնվում էր Թիֆլիսում: Դարձերեսին միության զինանշանն է: Թղթադրամների այդ թողարկման ձևավորումը տարբերվում է միայն գունային առումով, այն, որպես կանոն, միագույն է:

1923 թվականի 1000 ռուբլի անվանական արժեքով ԱՍԽՀՖՄ թղթադրամ

Շատ շուտով Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միությունը (ԱՍԽՀՖՄ) վերակազմավորվեց Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ), որը դարձավ ԽՍՀՄ հիմնադիր հանրապետություններից մեկը: ԱՍՖՍՀ-ն թողարկեց 1924 թ. թվագրված դրամանիշեր:

ԱՍՖՍՀ թղթադրամների նկարագրությունը

Այդ շրջանի թղթադրամներն ըստ ձևավորման երկու տեսակի էին: Թողարկվեցին հետևյալ դրամանիշերը՝ 25, 50, 75, 100 միլիոն անվանական արժեքով, որոնք իրենց ձևավորմամբ ամբողջությամբ կրկնում էին ԱՍԽՀՖՄ 1923 թվականի թողարկումները: Դրանք տարբերվում են միայն գունային ձևավորմամբ: Երկրորդ տեսակը կազմեցին 50 մլն, 75 մլն, 250 մլն, ինչպես նաև 1 և 10 մրլրդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները: 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով դրամանիշը շրջանառության մեջ չի դրվել: Մակագրությունները թղթադրամներինհայերենով, ռուսերենով, վրացերենով և ադրբեջաներենով էին: Դրամանիշերին Հանրապետության զինանշանը, ալեգորիկ ու այլ պատկերներ էին: Թղթադրամները գունավոր ձևավորմամբ էին:

1924 թվականի 100 միլիոն և 1 միլիարդ անվանական արժեքով ԱՍՖՍՀ թղթադրամեր

Թղթադրամների անվանական արժեքները վկայում են խոշոր չափերի հասնող ռուբլու արժեզրկման մասին, որն այդ շրջանում ոչ միայն Հայաստանում էր, այլև ամբողջ Անդրկովկասում և Ռուսաստանում:

1918-1924 թթ. մետաղադրամներ Հայաստանում չեն շրջանառվել, չեն թողարկվել: 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմավորմամբ և վերջինիս 1924 թ. դրամական բարեփոխմամբ ու պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր դրամանիշերը փոխանակել Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով:

ԽՍՀՄ ռուբլիների նկարագրությունը

ԽՍՀՄ միասնական նմուշի դրամանիշերի վրա առկա է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ) մակագրությունը, ինչպես նաև ԽՍՀՄ զինանշանը: Դրամանիշերը ներկայացված են միայն ռուբլիով: Եթե դիտարկել խորհրդանիշների տեսակետից, ապա թղթադրամներին պատկերված են աշխատավորներ՝ բանվորներ ու գյուղացիներ:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---