Փաստեր գլխուղեղի մասին. Ի՞նչ է կատարվում մարդու ուղեղի հետ քնած ժամանակ

Փաստեր գլխուղեղի մասին. Ի՞նչ է կատարվում մարդու ուղեղի հետ քնած ժամանակ

Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը

Մարդը եզակի ինքնաճանաչողական «համակարգ է», հագեցած բազմաֆունկցիոնալ ավտոմատ համալիր ենթակառուցվածքներով, որոնք ապահովում են նրա կենսունակությունը տրված պարամետրերի սահմաններում: Հստակ աշխատանքի համար պատասխանատու է մարդու ամենաառեղծվածային և բարդ օրգանը` ուղեղը:

PanARMENIAN.Net - Մարդը սովոր է օգտվել իր ուղեղի «ծառայություններից», ուշադրություն չդարձնելով այդ «օբյեկտի» բարդությանը` մինչ առաջին խափանումը:

Եվ այսպես` գլուխուղեղ, որի բաղադրությունը շատ պարզ է` 78% ջուր, 15% ճարպ, մնացածը` սպիտակուցներ, կալիումի հիդրատ և աղ: Սակայն մեր տիեզերքում չկա ավելի բարդ, նույնիսկ համադրելի բան:

Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը: Մեր գեների կեսը նկարագրում է ուղեղի համալիր կառուցվածքը, այն դեպքում, երբ մյուս կեսը նկարագրում է մարմնի մնացած 95%-ի կառուցվածքը:

Ուղեղի սպառած էներգիայի քանակն ընդամնեը 10 Վատտ է: Հայտնի մտավորականներն ակտիվ մտավոր գործունեության ժամանակ սպառում են, օրինակ, 30 Վատտ, այն դեպքում, երբ գերհամակարգչին մեգավատներ են հարկավոր: Գերհամակարգիչները սպառում են մի փոքր քաղաքի էլեկտրաֆիկացման համար բավարար քանակի էներգիա:

Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլս է հղում, քան աշխարհի բոլոր հեռախոսային համակարգերը: 2014-ին աշխարհի բոլոր համակարգիչներն իրենց արտադրողականությամբ հավասարվեցին մեկ մարդկային ուղեղի: Իսկ 2015-ին աշխարհի հզորությամբ 4-րդ համակարգիչը 40 րոպեում վերարտադրել է մարդկային ուղեղի ակտիվության միայն 1 վայրկյանը:

Ուղեղի 2 կիսագունդը միաժամանակ է գործում: Ձախ կիսագունդը պատասխանատու է վերլուծական և մաթեմատիկական ունակությունների համար, աջը` մտավոր, ստեղծագործական, վիզուալ ունակությունների: Աջ կիսագունդն ապահովում է մարմնի ձախ մասի աշխատանքը, ձախը` աջ մասի:

Ուղեղի հիշողությունն այնքան բայթ է տեղավորում, որն արտահայտվում է 8432 զրո ունեցող թվով: Գիտնականների մոտավոր գնահատմամբ, դա կազմում է մոտ 1000 տերաբայթ: Համեմատության համար` Բրիտանիայի Ազգային արխիվը, որտեղ պահվում է վերջին 9 դարի պատմությունը, գրավում է ընդամենը 70 տերաբայթ:

Մեր ուղեղում 100.000 կիլոմետր արյունատար անոթ կա: Ուղեղը նաև բաղկացած է 100 մլրդ նեյրոնից` նույնքան է աստղերի քանակը մեր գալակտիկայում: Ուղեղում ավելի քան 100 տրիլիոն նեյրոնային կապ (սինապս) կա: Ուղեղում նոր նեյրոնային կապեր են առաջանում ամեն անգամ, երբ տեղի է ունենում հիշելու գործընթաց: Այսինքն, երբ մարդն ինչ-որ նոր բան է ուսումնասիրում, ուղեղի կառուցվածքը փոխվում է:

Ուղեղի չափն ու քաշը չեն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Օրինակ, Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1 կգ 230 գ, ինչը պակաս է մարդու ուղեղի միջին քաշից, որը կազմում է 1 կգ 400 գ:ծ

Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն: Միջին կինն ավելի զգացմունքային է վերամշակում տեղեկատվությունը, գործի դնելով աջ կիսագունդը, իսկ տղամարդը` ուղեղի ձախ` «տրամաբանական» մասը:

Արթնանալուց ուղեղը 23 Վատտ էլեկտրական դաշտ է ստեղծում, ինչը բավարար է 1 լամպ միացնելու համար: Գիշերն ուղեղը չի դադարեցնում աշխատանքը քնած ժամանակ, հակառակն, ավելի ակտիվ է մշակում ստացվող տեղեկատվությունը: Գիտնականների համար դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում ուղեղի հետ քնած ժամանակ: Ըստ տեսություններից մեկի, քնած ժամանակ տեղեկատվությունը մշակվում, ըստ այլ տեսության` զրոյանում է: Եվս մեկ հետաքրքիր փաստ` ուղեղը ցավ չի զգում, քանի որ ուղեղում չկան ցավի ռեցեպտորներ: Երբ «ցավում է գլուխը», ցավում է ոչ թե ուղեղը, այլ հարող հյուսվածքները:

Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---