![]() Ինչո՞վ են վտանգավոր ու ռիսկային դաջվածքներըԴաջվածքների համար նախատեսված որոշ ներկեր կարող են վնասակար նյութեր պարունակել Դաջվածքի արվեստը հազարամյակների պատմություն ունի: Հնում այն կոդավորված ուղերձ էր` թալիսմանից մինչև որոշակի սոցիալական խավին կամ ցեղին պատկանելության հատուկ նշան: ![]() PanARMENIAN.Net - Այն չի կորցրել իր արդիականությունը նաև այսօր, երբ մարդկությունը դուրս է մղում անգիտակցականի նախատիպերը, ինչը որոշ դեպքերում իր արտահայտությունն է գտնում մարմնի դաջվածքներում: Սակայն, քաղաքակիրթ աշխարհում դաջվածքի իրական իմաստը գործնականում չի պահպանվել, նրա ժամանակակից մեկնաբանությունը հին արվեստի պարզեցված տարբերակն է, որի իմաստը հասկանալի է միայն այն կրողին, որոշ բացառություններով: Այսպիսով, մերօրյա դաջվածքը միջին ինչ-որ բան է կոսմետիկ գործողության և բժշկական վիրահատության միջև` հատուկ ասեղի օգնությամբ մինչև 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որն ընդմիշտ մնում է այնտեղ: Թարմ պատկերը բաց վերք է, որի ապաքինման համար կպահանջվի 2 շաբաթից մինչև մի քանի ամիս: Վերքը սխալ մշակելու դեպքում կարող է վարակ անցնել, նույնիսկ մինչև արյան վարակում: Ուստի անհրաժեշտ է պատշած ուշադրություն դարձնել այդ ռիսկերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ դաջվածքների համար նախատեսված որոշ ներկեր կարող են վնասակար նյութեր պարունակել, այդ թվում դենատուրատներ, սպիրտային բաղադրիչներ (մեթիլային սպիրտ կամ մեթանոլ), էթիլենգլիկոլ, ալդեհիդներ, սուրֆակտանտներ: Առավել հաճախ հենց գունաներկը որպես այդպիսին կարող է ուժեղ ալերգեն լինել: Հայտնվելով մաշկի վրա, այն ալերգիայի պատճառ կարող է դառնալ, այդ թվում` արևի ճառագայթներից պաշտպանող քսուկներից, ցավազրկող միջոցներից, սինթետիկ գործվածքներից, դիմահարդարման որոշ միջոցներից, որոնք այդպիսի նյութեր են պարունակում: Ընդ որում այդ ալերգիան կարող է չանցնել ամբողջ կյանքում: Այդպիսով, գեղեցիկ պատկեր կրողի մոտ, հատկապես, եթե այն խոշոր է, կարող է զարգանալ մաշկային հիվանդություն, ընդ որում` խրոնիկ: Որոշ տատուների համար օգտագործվում է մետաղների միկրոմասնիկներ պարունակող ներկանյութ: Այդպիսի պատկեր պարունակող մաշկի հատվածը կարող է ցավոտ լինել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի դեպքում, իսկ որոշ դեպքերում կարող է նաև այրվածք առաջանալ: Դա կապված է հզոր մագնիսային ուժերի ազդեցության հետ դաջվածքի մետաղային հատվածների վրա: Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ նաև արևի ճառագայթների ազդեցության տակ: Պետք է իմանալ, որ բավականին վտանգավոր են ոչ միայն դաջվածքները, այլ նույնիսկ, կարծես թե, այնպիսի անվնաս պատկերները, որոնք արվում են հինայի օգնությամբ: Հինայի օգնությամբ կատարված դաջվածքները պարունակում են նյութեր, որոնք չեն ստացել ԱՄՆ առողջապահական կառույցների հավանությունը: Հինան, և հավելվող այլ բաղադրիչները, որոնք ավելացվում են դաջվածքին ինդիգո կամ սև գույն հաղորդելու համար, թույլատրված են միայն մազեր ներկելու համար և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել մաշկի վրա: Ալերգիկ ռեակցիայից բացի, որը կարող են առաջացնել քիմիական բաղադրիչները, կա նաև վարակիչ հիվանդություն ստանալու վտանգ դաջվածքի կատարման պահին: Մաշկի վնասման և վատ ախտահանված գործիքներ օգտագործելու դեպքում օրգանիզմ կարող են ներթափանցել ախտածին միկրոօրգանիզմներ` հեպատիտ B-ի և C-ի, ՄԻԱՎ-ի վիրուսներ, մանրէաբանական և սնկային հիվանդությունների հարուցիչներ: Եվ նույնիսկ եթե դուք իր գործի վարպետի մոտ եք գնացել, որը միայն նոր ասեղներ է օգտագործում, դուք կարող եք վարակվել թանաքի միջոցով: Այնպես որ հարկավոր է ուշադիր լինել` յուրաքանչյուր հաճախորդ պետք է ունենա թանաքով իր անհատական սրվակը: Եթե այն արդեն օգտագործվել է, ապա դա կարող է վարակի աղբյուր հանդիսանալ: Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտությունների, դաջվածքը մաշկի վրա բազմակի անգամ ավելացնում է վիրուսային հեպատիտով հիվանդանալու հավանականությունը, ինչը, հաճախ, հանգեցնում է լյարդի ցիրոզի կամ քաղցկեղի զարգացման: Ինչպես նշում է դոկտոր Պաուլ Ֆիշերը, դաջվածք ունեցողների 22 տոկոսի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C` համեմատության համար, դաջվածք չունեցողների մոտ ախտահարումն այդ վիրուսով կազմում է 3,5 տոկոս: Հաճախ, տատու սրահ այլցելելուց հետո առաջանում են մաշկի թարախային հիվանդություններ` իմպետիգո, ֆուրունկուլյոզ, քանի որ մաշկի մակերեսային և խորը շերտեր են ներթափանցում ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր և այլ ախտածին միկրոօրգանիզմներ: Ի դեպ, դաջվածք արած մարդկանց 1 տարի արգելվում է դոնոր լինել: Սա մտածելու առիթ է տալիս` նշանակում է, այդ վիրուսներով վարակվելու վտանգը բավականին մեծ է: Ցանկացած բնույթի դաջվածքի անվտանգությունը, լինի այն մշտական թե ժամանակավոր, երբեք չի կարող 100-տոկոսանոց լինել մարդու առողջության համար: Ուստի, եթե այնուամենայնիվ որոշել եք դաջվածք անել, ընտրեք որակավորում ունեցող լավ մասնագետի և հստակ կատարեք նրա բոլոր խորհուրդները դաջվածքը խնամելու վերաբերյալ: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |