«Աչքի» ուլունք չար աչքի դեմ. Ի՞նչ է խորհրդանշում հին հմայիլը

«Աչքի» ուլունք չար աչքի դեմ. Ի՞նչ է խորհրդանշում հին հմայիլը



Հայերենում արեգակ բառը նշանակում է արևի աչք` արեգ-ակ: Մարդկային վախերն ու անվստահությունը բազում նախապաշարմունքներ են առաջացրել, որի արդյունքում վախերն ու ծեսերը միայն ավելացել են:

PanARMENIAN.Net - Անհարկի էներգետիկ ներխուժումներից «պաշտպանվելու» միջոցները, որոնք մարդը մշակել է պատմական զարգացման ճանապարհին, բավականին խճճված լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ներդաշնակ համակարգ են կազմում, որը զուրկ չէ յուրօրինակ տրամաբանությունից: Այն է՝ ընդգծել միստիկ ուժերի ներկայությունը մարդու կյանքում, որոնք կոչված են պաշտպանելու նրան և չեզոքացնելու բացասական վիբրացիաները:

Կարելի է միստիկ լինել, հոռետես, տրամաբանող էակ կամ հիվանդագին սնոտիապաշտ, սակայն, այսպես թե այնպես, մենք բախվում ենք խորհրդանիշների հետ, որոնք բացի ակնհայտ «պահապան» գործառույթներից, ունեն նաև խորը իմաստ, ներկայացնում են գիտելիքների մի ամբողջ համակարգ, որոնք արդիական են որոշ հոգեփիլիսոփայական հարցերի արխետիպիկ վերծանման համար:

Այդպիսի պահապան խորհրդանիշների թվին են դասվում չար աչքից պաշտպանող կապույտ ուլունքները երեք կոնցենտրիկ շրջագծով՝ Աստծո աչքը: Դրա ժայռապատկերները Հայաստանում հանդիպում են սկսած մ.թ.ա V հազարամյակից, մ.թ.ա III-II հազարամյակներից ի վեր այդ խորհրդանիշն առկա է խեցեղենի, Մեծամորի հիերոգլիֆիկ նշանների, բրոնզե գոտիների, Արարատյան թագավորության (Ուրարտու) խորհրդանիշներում և այլուր:

Այդ նշանը նաև արևի խորհրդանիշն է, իսկ արևը աչք է, աստվածային աչք: Այլ կերպ ասած, դա խտացված աստվածային էներգիայի խորհրդանշական պատկերն է: Իր հերթին աչքը, արևի նման, մարդու կողմից ճառագայթվող էներգիայի աղբյուրն է: Եվ, ի վերջո, հենց արեգակ բառն հայերենում, նշանակում է արևի աչք՝ արեգ-ակ: Շշրջանն ամփոփվեց՝ աչքի խորհրդանիշը պաշտպանում է չար աչքից:

Աչքի ուլունքները փակցնոմ էին երեխաների հագուստին, կախում էին օրորոցի վրա: Հագցնում էին նաև ընտանի կենդանիների պոզերին կամ կախոմ նրանց վզից, կախում էին նաև ծառի ճյուղերից:

Իսկ եթե ուլունքի վրա ճաք էր հայտնվում, դա նշան էր, որ այն ընդունել է չար աչքի էներգիան՝ վանելով այն իր տիրոջից: Հին Եգիպտոսում այդպիսի ուլունքները հատուկ հարգանքի նշան էին: Մեր թվարկությունից առաջ I հազարամյակում աչքի ուլունքը տարածում ստացավ նաև Եվրոպայում, Իրանում, իսկ ավելի ուշ՝ նաև Չինաստանում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---