Երևանի «վիրահատված թոքերը»Մայրաքաղաքի բարեկարգված ու վերաբացված այգիները 21-րդ դարի առաջին 15 տարվա ընթացքում Երևանը` հատկապես` կենտրոնը, անճանաչելիորեն փոխվեց. կառուցվեցին նոր շենքեր, նոր համալիրներ, քանդվեցին հները: Փոխարենը նոր այգիներ այդպես էլ չհիմնվեցին, միայն բարեկարգվեցին ու վերաբացվեցին հները: 22 մարտի 2016 PanARMENIAN.Net - Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը, գրում է ImYerevan-ը։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները: Հարակից սրճարանների հետ միասին այն դարձել է երևանցիների ու քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը` առաջ անցնելով անգամ երբեմնի առաջատար «Օպերայից»:
Պողոսյան պարտեզները կամ Սիրահարների այգին առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում: Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից և կոչվել «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի: Վերաբացումից հետո այն միանգամից սիրվեց և ընդունվեց երևանցիների կողմից: Այգում բազմաթիվ միջոցառումներ, կինոդիտումներ են կազմակերպվում, նշվում ազգային-ավանդական տոները:
Նախորդ դարի 40-ական թվականներին հիմնված Երևանի կենդանաբանական այգին 2015-ին վերանորոգվեց, արդիականացվեց ու վերաբացվեց: Կառուցվել են ձիարշավարան, արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել են այգու խաղահրապարակները։ Բազմապատիկ մեծացվել են վագրերի ազատավանդակները:
Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում 2012-ին բացվեց բարեկարգ և հարմարավետ հանգստյան գոտի: Հանգստյան գոտու 1,7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Բացի այդ, նոր այգում կա երեք բաց և մեկ փակ զրուցարան-տաղավար, երեք խաղային ատրակցիոն, սպորտային առանձին հրապարակ և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներ, ինչպես նաև ամենակարևորը` WiFi: Չոր ու ցամաք Երևանում 2001-ին բացվեց առաջին ու դեռևս միակ ջրայգին` Ջրաշխարհը: Այն ընդգրկում է 2,5 հա բացօթյա ջրայգի և 0,5 հա փակ ջրայգի («Ակվատեկ» կենտրոն)։ Բացօթյա տարածքում կա 2 մեծ լողավավազան, 1 մանկական լողավազան, 1 VIP լողավազան և 3 սահուղի։ Այստեղ կան ուտելիքի, խմիչքի կրպակներ և 120 հոգու համար նախատեսված ռեստորան։ Ձմռանն ամենամեծ ջրավազանը վերածվում է սահադաշտի՝ 500 մ² տարածքով։ 2014 թվականին շահագործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը` քաղաքի կենտրոնական և նախկինում ամենաանմխիթար պուրակներից մեկը: Բարեկարգվել է շուրջ 13.200 քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտի, երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրով: Այս ամենը, իհարկե, շատ լավ է, և սալիկապատ ու հարթ ճեմուղիներով քայլել բոլորս էլ սիրում ենք: Սակայն եկեք չմոռանանք, որ այգիներն առաջին հերթին ենթադրում են առատ բուսականություն ու շատ ու հնարավորինս փարթամ ծառեր, որոնց թիվը Երևանում, չնայած համարակալմանը, գնալով պակասում է: ImYerevan / PAN / Քրիստինե Քյուրքլյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից |