Վտանգավոր ու վտանգված

Վտանգավոր ու վտանգված

Հայաստանի թունավոր օձերը

Հայաստանում կա 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը։ Դրանք են՝ լեռնատափաստանային երևանյան իժը, հայկական իժը, գյուրզան և Դարևսկու իժը։ Դրանցից ամենավտանգավորն էլ հայկական իժն ու գյուրզան են, որոնք կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ Դարևսկու իժը վերացման շեմին է:

PanARMENIAN.Net - ը պատմում է Հայաստանի թունավոր օձերի մասին և թե որտեղ կարելի է դրանց հանդիպել:

Հայկական իժ կամ Ռադդեի իժ

Ռադդեի իժը Հայկական բարձրավանդակի թունավոր օձերի էնդեմիկ խոցելի տեսակ է: Այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և միջագային Կարմիր գրքում՝ որպես «Վտանգված լինելուն մոտ»: Հայկական իժը բնակվում են լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսր անտառներում, լեռնային տափաստաններում: Երբեմն մտնում են մշակովի դաշտեր, որտեղ մնում են քարերի կույտերում:

Այս օձի կծածը մարդու կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մարմնի երկարությունը էգերի մոտ հասնում է 80 սմ, պոչինը` 40-60 սմ, արուներն ավելի խոշոր են: Ունեն մուգ մոխրագույն գունավորում` լավ արտահայտված կարմրա- շագանակագույն պտերով: Պոչի ծայրը դեղնա-նարնջագույն է:

Գյուրզա

Գյուրզան Հայաստանում հանդիպող ամենավտանգավոր օձն է, այն ևս պատկանում է իժերի ընտանիքին: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։

Թույնը կիրառվում է դեղագործության մեջ, իսկ կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Դարևսկու իժ

Դարևսկու իժն ընդգրկված է միջազգային Կարմիր գրքում՝ որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Վերջին հետազոտությունների համաձայն հանդիպում է միայն Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում: Վտանգման հիմնական գործոններից են՝ ապրելավայրի քայքայումն ու ապօրինի որսը: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: «Կովկասում Դարևսկու իժի պահպանման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2004 –ից անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով մշակվել և իրականացվել են կոնսերվացիոն միջոցառումներ:

Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 սմ, պոչը՝ 6-8 անգամ կարճ։ Էգերը խոշոր են արուներից։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---