$7 մլն՝ ընտանիքում 4 և ավելի երեխա ունենալուն

$7 մլն՝ ընտանիքում 4 և ավելի երեխա ունենալուն

Ինչքան է պետությունն ուղղելու բազմազավակության խրախուսմանը

ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումներ ծրագրով 2018 թվականի հոկտեմբերին նախատեսվում է ընդունել բազմազավակությունն ու ընդլայնված վերարտադրությունը խրախուսող «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի և մի շարք այլ նախագծերի փաթեթը: Այս ուղղությամբ միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից, ըստ նախնական հաշվարկի տարեկան կպահանջվի մոտ 3,254 մլրդ դրամ կամ մոտ $7 մլն: PanARMENIAN.Net ը ներկայացնում է բազմազավակության խրախուսմանն ուղղված կառավարության ծրագիրը:

PanARMENIAN.Net - 3 երեխայի դեպքում էլ հնարավոր չէ ընդլայնել վերարտադրությունը

ՀՀ-ում ծնելիության ցուցանիշը չի ապահովում բնակչության անգամ պարզ վերարտադրություն. դրա համար անհրաժեշտ է 2,1 երեխա (մեկ ընտանիքում 2-3 երեխա), սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման:

2011 թվականի մարդահամարի տվյալներով վերարտադրողական տարիքում (15-49) գտնվող մոտ 824,000 կանանցից առնվազն 3 երեխա է ունեցել մոտ 112,000-ը կամ 13%-ը: 2011-2017-ին երրորդ երեխան ծնած կանանց թիվը կազմել է մոտ 41,000:

Հաշվի առնելով, որ 2011 թվականի մարդահամարից հետո վերարտադրողական տարիքը լքել է առնվազն 3 երեխա ծնած 40-49 տարեկան մոտ 62,000 կին, կարելի է պնդել, որ էականորեն պակասել է վերարտադրողական ռեսուրսը: Նկատի ունենալով նաև, որ առաջիկա տարիներին ամուսնական տարիքի կհասնի 2000-ականների սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, խնդիրն ավելի է խորանում:

Ինչ է նախատեսվում անել

«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքով մշակվել են աջակցության նոր տեսակներ: Օրենքի ընդունմամբ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի էական ավելացում է տեղի ունենալու:

Ամսական նպաստ. 2017 թվականին ընտանիքում 4-րդ երեխայի թիվը կազմել է 1133, 5-րդը՝ 300, 6-րդը՝ 97: Ամսական նպաստ տրամադրելու համար պետք է հատկացվի մոտ 1,173 մլրդ դրամ, այդ թվում՝ 4-րդ երեխայի համար` տարեկան 747,7 մլն (երեխաների թիվ*նվազագույն աշխատավարձ*12 ամիս), 5-րդ երեխայի համար` 297 մլն (երեխաների թիվ*նվազագույն աշխատավարձի 150%*12 ամիս), 6-րդ երեխայի համար` 12 մլն (երեխաների թիվ*նվազագույն աշխատավարձի 200%*12 ամիս):

Բնակարանով կամ բնակելի տնով ապահովում. կտրամադրվի տարեկան 950 մլն դրամ, որից 850 մլն դրամը կհատկացվի բնակարանի գնման կամ շինարարության համար վերցված հիփոթեքային վարկը մարելուն (այս նպատակով կառավարությունը կսահմանի հիփոթեքային վարկի առավելագույն չափաքանակ, իսկ ներկա հաշվարկում վարկի առավելագույն չափը կազմում է 10 մլն դրամ).

30%-ով՝ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ տարեկան 100 դեպք` 300 մլն դրամ,

50%-ով ՝ 5-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ տարեկան 50 դեպք՝ 250 մլն դրամ

100%-ով ՝ 6-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 30 դեպք՝ 300 մլն դրամ:

950 մլն դրամից 100 մլն դրամը կհատկացվի բնակարանի տրամադրմանը, եթե դրա առավելագույն արժեքը՝ 10 մլն դրամ է:

Արտոնյալ պայմաններով վարկ՝ կենցաղային ապրանքի համար. կհատկացվի 500 մլն դրամ (վարկի առավելագույն չափ է սահմանվել 500,000 դրամը, տարեկան դեպքերի թիվը՝ 1000):

Բազմազավակ ընտանիքներին 200 մլն դրամ կհատկացվի ինքնազբաղվածության ապահովման նպատակով, ինչը ենթադրում է ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի տրամադրում: Վարկի առավելագույն չափը 2 մլն դրամ է (տարեկան դեպքերի թիվը՝ 100, ընդամենը):

Ուսման վարձի փոխհատուցում. նախատեսվում է հատկացնել 431,2 մլն դրամ, այդ թվում՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ բազմազավակ ընտանիքների երեխաների ուսման վարձի փոխհատուցում 70%-ով (ուսման վարձի չափը՝ 8000 դրամ, տարեկան 1000 դեպք` 1000*5600 դրամ*12, ընդամենը՝ 67,2 մլն դրամ):

Նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ բազմազավակ ընտանիքների երեխաների ուսման վարձը կփոխհատուցվի դարձյալ 70%-ով (ուսման վարձի չափը՝ 200,000 դրամ, տարեկան 100 դեպք, 100*140,000 դրամ, ընդամենը՝ 14 մլն դրամ):

Եվս 70%-ով կփոխհատուցվի բազմազավակ ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վարձը (ուսման վարձի չափը՝ 500,000 դրամ, տարեկան 100 դեպք, 100*350 000 դրամ, ընդամենը՝ 350 մլն դրամ): Նշվում է, որ այս հաշվարկում ներառված չեն բազմազավակ ընտանիքների բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ կատարվելիք ծախսերը, որոնք ունեն լրացուցիչ քննարկման կարիք առողջապահության նախարարության հետ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---