Լանք, թե խնդանքԻնչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում Ներհասայտանյան քաղաքական և հանրային օրակարգը շաբաթվա հենց սկզբից հագեցած էր, դրանց շուրջ զարգացումներն ու հնչող կարծիքները՝ բացի լուրջ լինելուց, հաճախ նաև մեմետիկ։ PAN-ը մեկտեղել է վերջին 2-3 օրվա դրամատիկ իրադարձությունների ուրախ դրվագները։ 9 ապրիլի 2019 PanARMENIAN.Net - Բարձրախոսը՝ ականջին Աշխատանքային շաբաթը սկսվեց «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման դեմ ընկերության աշխատակիցների բողոքի ակցիայով: Ցուցարարներից մեկը դատարանի շենքի մոտ «սիրելի «Սպայկային» դիմեց՝ բարձրախոսն ականջին դրած:
«Ուտիլիզատորը» Շաբաթվա ամենաքննարկված թեման ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն էր: Ազգային ժողովի այգում մի շարք մարդիկ և հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարարեց, որ պատրաստ է ուտիլիզացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:
Նա, ի դեպ, պատրաստված էր եկել՝ իր հետ բերել էր «ուտիլիզացնելու գործիքը»:
«Չարքերի» վտարումը՝ ԱԺ-ում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիային Տեր Ղազար անունով հոգևորականը պնդում էր, որ պետք է խնկարկում անի ԱԺ շենքում և ամբիոնը պիտի օրհնվի՝ տրանսգենդերի ելույթից հետո: Նա նաև հասցրեց խատել հասարակական կարգը՝ փորձելով արգելափակել Բաղրամյան պողոտան: «Ժելեած մազերով՝ ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի չեն մասնակցում» Խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց. նրանցից մեկին դուր չէր եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը: «Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով: Ունիվերսալ ցուցարարը ԱԺ շենքի մոտ ակցիայի մասնակիցներից մեկը ժամեր առաջ մասնակցել էր նաև «Սպայկա» ընկերության կազմակերպած ցույցին:
Մինչ այդ, քաղաքացին Բագրատաշենի անցակետում անցնում էր ուղեբեռի համար նախատեսված սարքով:
ՀՀ-ում սանավիացիայի շնորհանդեսն էր ՀՀ առողջապահության նախարարը տարածաշրջանում սանավիացիայի առաջին ծառայության ներդրման շնորհանդեսից հետո նույնպես մեմերի հերոս դարձավ:
Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա |