![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրսԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում 1995-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, որի հիմքում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումն է: ![]() PanARMENIAN.Net - Սա իր հերթին պահանջում էր դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի մշակում ու իրագործում, որը պետք է ապահովեր լիարժեք անկախ դատական իշխանություն, որի հիմնական խնդիրն իրավապահ գործառույթն է, իսկ դրա իրականացման հիմնական գործիքը` արդարադատությունը: Արդարադատության իրականացման համար կարևոր է ոչ միայն օրինական ու հիմնավորված դատական ակտի հրապարակումը, այլև` դրա լիարժեք կատարման ապահովումը: Արդյունքում ԱԺ 1998-ին ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներով հիմնադրվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որն էլ հենց ապահովում է դատական ակտի կատարումը: «Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները»,- ասում է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: Այս տարիների ընթացքում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ տեղեկատվական տեխնալագիաների ներդրմամբ կատարվել և կատարվում են մեծածավալ աշխատանքներ: 2009-ից ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարուման ծառայությունում ներդրվել է էլեկտրոնային կառավարման կենտրոնացված համակարգ, որի նպատակն է ամբողջությամբ ավտոմատացնել հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթով իրականացվող և ավտոմատացման ենթակա բոլոր գործառույթները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ խնդիր է դրվել ամբողջությամբ ավտոմատացնել կատարողական վարույթով պարտապանի գույքի և դրամական միջոցների հետախուզումը, արգելանքների կիրառումը և բռնագանձումը։ Արդյունքում` եթե 6-7 տարի առաջ ԴԱՀԿ-ն ապահովում էր ամսական մոտ 2000 վարույթի իրականացում, ապա այժմ այդ թիվը հասել է 120.000-ի: Որ դատարանի և որ որոշումներն են ենթակա հարկադիր կատարման Հարկադիր կատարման ենթակա են` 1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի. 2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով. 3) արբիտրաժային տրիբունալների վճիռները. 4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով. 5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները: 6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները. 7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով: Ինչպես է աշխատում ԴԱՀԿ ծառայությունը Հարկադիր կատարման ընթացակարգի հիմքը կատարողական թերթն է, ինչպես նաև վարչական մարմի անբողոքարկելի վարչական ակտը: Պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ կամ անբողոքարկելի վարչական ակտ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում: Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո անիջապես ձեռնամուխ է լինում օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմանը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |