Պիտեր Սեմնեբի.

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին

19 նոյեմբերի 2007
Պիտեր Սեմնեբի
Եվրամիությունը գնալով ավելի շատ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ անկայուն ներքաղաքական իրավիճակը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք են ստացել ԵՄ-ում եւ, որպես հետեւանք, առանձնակի ուշադրությունն է այն երկրների հանդեպ, որոնք ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Վահան Տեր-Ղեւոնդյան.

Պետք է փոխել մահմեդական աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

16 հոկտեմբերի 2007
Վահան Տեր-Ղեւոնդյան
Մերձավոր Արեւելքի եւ, մասնավորապես, Լիբանանի հայ համայնքը հաճախ, իրենց կամքից անկախ, ներգրավված է լինում քաղաքացիական պատերազմերում, որոնք պարբերաբար լինում են այդ անկայուն տարածաշրջանում: Ավելին, հայ համայնքները պետք է դիմակայեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմին: Լիբանանի հայ համայնքի ներկայիս վիճակի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Ռոբերտ Սիմոնս.

ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

26 սեպտեմբերի 2007
Ռոբերտ Սիմոնս
Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ինչը հաստատում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: IPAP ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր անցած մեկ տարում մեծ առաջընթաց է գրանցվել երկրի զինված ուժերի բարեփոխման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ Կոսովոյում ու Իրաքում ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հետագա հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Սերգեյ Մինասյան.

Թբիլիսիի կողմից ջավախահայության հանդեպ ճնշման ուժգնացումը հակառակ ազդեցությունը կունենա

20 սեպտեմբերի 2007
Սերգեյ Մինասյան
Հայաստանի համար Վրաստանը միակ ելքն է դեպի ծով եւ այդ պատճառով հայ-վրացական հարաբերությունների հարցը մշտապես գտնվում է երկու երկրների քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Հարաբերությունները դյուրին չեն դասավորվում` Վրաստանի մասնակցությունը Հայաստանը շրջանցող հաղորդակցային եւ էներգետիկ նախագծերին հարցականի տակ է դնում երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Մեծ խնդիր է նաեւ Ջավախքի հարցը: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Վլադիմիր Կազիմիրով.

Ղարաբաղի հարցի տեղափոխումը ՄԱԿ միայն օգուտ չէ, որ կարող է բերել Ադրբեջանին

17 սեպտեմբերի 2007
Վլադիմիր Կազիմիրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն աստիճանաբար դառնում է «հավերժականներից» մեկը դիվանագիտության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դեռեւս ոչ մի զգալի արդյունքի չեն հանգեցրել եւ ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել կարծիքները ձեւաչափը փոխելու մասին: Ճիշտ է, ոչ մի համոզվածություն չկա, որ հարցի տեղափոխումը ՄԱԿ կարող է ինչ-որ բան փոխել: PanARMENIAN.Net-ի խնդրանքով ներկայիս իրավիճակի մասին պատմել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Եթե Թուրքիան իրագործի այն, ինչ մտադրվել է, Հայաստանը լիովին կմեկուսացվի աշխարհից

16 հուլիսի 2007
Խաչիկ Տեր-Ղուկասյան
Իրադարձությունները Մեծ Մերձավոր Արեւելքում կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ազդել Հայաստանի հետագա հարաբերությունների վրա Թուրքիայի եւ Իրանի հետ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերում ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը կայուն լինեն: Քիչ դեր չի կատարում նաեւ ԱՄՆ-ի ցանկությունը լիովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից: Տարածաշրջանում զարգացումների եւ Հայաստանի համար հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Մեթյու Բրայզա.

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել առկա տարաձայնությունները

9 հուլիսի 2007
Մեթյու Բրայզա
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումը դեռեւս երկար քննարկման առարկա կլինի քաղաքական գործիչների եւ հասարակության համար: Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ համաշխարհային հանրության հույսերը կրկին չարդարացան, թեեւ որոշակի առաջընթաց գրանցվեց, ինչի մասին վկայում է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների այցերը Ստեփանակերտ, Բաքու եւ Երեւան: Բանակցային գործընթացում եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան:

Սերժ Սմեսսով.

Ֆրանսիան Հայաստանի բարեկամը կմնա նաեւ նոր նախագահի օրոք

2 հուլիսի 2007
Սերժ Սմեսսով
Հարաբերությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միշտ բարեկամական են եղել: Ֆրանսիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: 15 տարվա ընթացքում համագործակցությունը երկրների միջեւ ամրացավ եւ խորացավ: Ֆրանսիան ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահն է եւ, ինչպես եւ Հայաստանը, շահագրգիռ է, որ խնդիրը խաղաղ լուծում ստանա: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս վիճակի եւ դրանց զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմում Երեւանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը:

Հայկե Ռենատե Փայչ.

Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո

25 հունիսի 2007
Հայկե Ռենատե Փայչ
Գերմանիան կարեւոր տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Երկկողմանի հարաբերությունների զարգացմանն աջակցում են բավական հաճախ եւ սերտ շփումները ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում: Գերմանիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագորման հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ, լինելով ԵՄ նախագահ երկիր, շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:

Կորի Վելտ.

Հայ-թուրքական հարաբերությունները ավելի շատ Ղարաբաղի հակամարտության պատանդն են, քան Հայոց ցեղասպանության խնդրի

21 հունիսի 2007
Կորի Վելտ
Հարավային Կովկասում, եւ ընդհանրապես ողջ Մեծ Մերձավոր Արեւելքում իրավիճակը փոխվում է. աշխարհաքաղաքական դասավորություններում նոր խաղացողներ են մասնակցում: Հարավային Կովկասի խնդիրները վերջերս դարձել են գերտերությունների մանրամասն ուսումնասիրության առարկա, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Այն մասին, թե ինչ է սպասվում տարածաշրջանին ապագայում եւ ինչպես կկարգավորվեն հակամարտությունները, PanARMENIAN.Net-ին պատմել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը:
---