Ինչպե՞ս է աշխատում մարդու ուղեղը քնած ժամանակ

Ինչպե՞ս է աշխատում մարդու ուղեղը քնած ժամանակ

Քնած ժամանակ «ուղեղն աշխատում է սխալների վրա»` նպաստելու համար այն բախումների հանգուցալուծմանը, որոնք առաջանում են մեր ներքին Ես-ի մեջ:

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը քնած ժամանակ ավելի ակտիվ է, քան արթուն: Գիտնականները պնդում են, որ քնած ժամանակ ուղեղն աշխատում է 7 անգամ ավելի արագ: Այդ տվյալները հանգամանորեն ստուգվում են:

PanARMENIAN.Net - Քնած ժամանակ մարդկային ուղեղը մշակում է ոչ միայն օրվա, այլ նաև ամբողջ կյանքի ընթացքում ստացած տեղեկատվությունը: Այն ի հայտ է գալիս ազատ ասոցիացիաների տեսքով. քնած ժամանակ տեղեկատվության առանձին հատվածներն ամբողջական պատկեր են կազմում և մանրակրկիտ վերլուծության ենթարկվում: Կարևոր է նշել, որ երազներ մարդը միշտ է տեսնում, սակայն մենք ուղղակի շատ բան չենք հիշում:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քնած ժամանակ աշխատում են ուղեղի առանձին մասերը, որոնք պատասխանատու են տեսողության, լսողության, հոտառության, մարմնի հավասարակշռության և շարժողական հատկությունների համար: Բացի այդ, նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ քնած ուղեղը բազմաֆունկցիոնալ խնդիրներ է լուծում, այդ թվում նաև բառերի համակարգման առումով:

Ըստ նոր հետազոտության արդյունքների, մարդկային ուղեղը շարունակում է բառերի դասակարգում կատարել նույնիսկ քնած ժամանակ: Այդպես, մեր գիտակցությունը մեզ պատկերացում է տալիս կոնկրետ բառերի մասին, իսկ բառերն առանց իմաստային ծանրաբեռնվածության ընդհանրապես բառացի նշանակություն չունեն:

Եզրակցությունները, որ արվել են էքսպերիմենտի արդյունքում, գիտնականները ներկայացրել են Current Biology ամսագրի հոդվածում, ի հայտ են բերում ուղեղի որոշակի հատվածների մինչ օրս անհայտ ունակությունները:

«Մենք ցույց տվեցինք, որ քնած ուղեղը կարող է շատ ավելի ակտիվ լինել, քան համարվում էր նախկինում: Մարդու մարմնի գլխավոր օրգանի որոշ գոտիներ կարող են կանոնավոր կերպով մշակել շրջապատի աուդիալ տեղեկատվությունը և նույնիսկ պատասխան արձագանքը նախապատրաստել` լինի նա քնած թե արթուն: Դա թույլ է տալիս բացատրել որոշ առօրյա երևույթներ, ինչպիսին է օրինակ քնած մարդու ծայրահեղ զգայունությունը սեփական անվան կամ իր զարթուցիչի ձայնի հանդեպ, այն դեպքում, երբ նույն բարձրության մյուս ձայները չեն կարող նրան արթնացնել»,-պատմում է հետազոտության առաջատար հեղինակ, Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի նյարդաբան Սիդ Քույդեն:

Այս աշխատությունը նաև համալրում է տեղեկատվության ենթագիտակցական մշակման մասին նախորդ հետազոտությունը, որը ցույց տվեց, որ խոսքի ընկալումն ու այլ բարդ կոգնիտիվ խնդիրները կարող են կատարվել նույնիսկ առանց պայմանների նախնական ընկալման:

Քույդեի և նրա գործընկերների խոսքով, ցանկացած խնդիր, որն ինքնաբերաբար է կատարվում, կարող է կատարվել նույնիսկ քնած ժամանակ: Նախկինում արդեն ասվել է, որ մարդկային ուղեղը կարող է մաթեմատիկական խնդիրներ լուծել ենթագիտակցական մակարդակով, ինչը հաստատում է ֆրանսիացի նյարդաբանների եզրակացությունները:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---