Աշոտյան. Թվապատում

Աշոտյան. Թվապատում



Արմեն Աշոտյանը դարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար 2009 թվականին` ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո, ու զբաղեցրեց պաշտոնը գրեթե 6 տարի` դառնալով Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ամենաերկար պաշտոնավարած կրթության նախարարը: Այժմ պատմությունը կատարում է դարձ ի շրջանս յուր. ՀՅԴ-ն վերադառնում է կոալիցիա, իսկ Աշոտյանը հեռանում է` ինչպես ակնկալվում է, զիջելով պաշտոնը դաշնակցական նախարարին: PAN-ն ամփոփում է Աշոտյանի նախարարության 6 տարվա ընթացքում կրթության և գիտության ոլորտների որոշ կարևոր ցուցանիշների վերելքներն ու անկումները:

PanARMENIAN.Net - Աշոտյանը պաշտոնավարել է երկու վարչապետի` Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք: Հատկապես առաջինի կառավարությունը շեշտ էր դնում գիտելիքահեն տնտեսության կառուցման վրա, ինչը ենթադրում է գիտության ֆինանսավորման ավելացում: Եթե 2009-ին Հայաստանում բյուջետային միջոցների հաշվին կատարվել է 5,079 մլրդ դրամի կամ այդ ժամանակվա փոխարժեքով` $13,9 մլն-ի գիտական հետազոտություններ, 2014-ին բյուջեից հետազոտությունների ֆինանսավորման ծավալները կազմել են 8,289 մլրդ դրամ կամ $19,9 մլն (2015-ի տվյալները դեռևս հրապարակված չեն):

Ցուցանիշի` ոչ շատ զգալի աճի ֆոնին կրճատվում էր գիտական հաստատություններում աշխատողների թիվը: 2009-ին գիտհաստատություններում աշխատում էր 5895 հետազոտող և տեխնիկ, 2014-ին նրանց թիվը 4514-ն էր: Նրանցից գիտությունների դոկտոր 2009-ին 546-ը, գիտությունների թեկնածու` 1939-ը“ 2014-ին նրանց թիվը նվազեց մինչև 497 գիտությունների դոկտոր և 1979 գիտությունների թեկնածու:Կրճատվեց նաև գիտական կազմակերպությունների քանակը` 83-ից հասնելով 66-ի:

Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ամենաթեժ արձագանքն առաջացրած իրադարձություններից մեկն օտարալեզու դպրոցների բացման առաջարկն էր: Թեև գաղափարի հեղինակն Աշոտյանը չէր, նա ևս դարձել էր ծրագրի դեմ պայքարի ելած հասարակության ներկայացուցիչների հիմնական թիրախներից մեկը: Ամենամեծ մտավախություններ կային ռուսերեն դպրոցների վերաբացման հետ կապված. իշխանությանն ու մասնավորապես ԿԳ նախարարին մեղադրում էին հայերենի ուսուցումը «զոհաբերելու» փորձերի մեջ: Ինչևէ, անցած տարիներին ռուսաց լեզվի իմացության մակարդակը կտրուկ անկում է ապրել. եթե 2008-ի ռուսերենի քննություններին միջին միավորը 16 բալ էր, 2015-ին ցուցանիշը նվազեց մինչև 10 բալ, փոխարենը կտրուկ աճեց քննությունից «կտրվողների» թիվը: Խնդիրը, սակայն, արդի էր ոչ միայն ռուսերենի համար. վայրիվերումներ էին գրանցում նաև այլ առարկաների արդյունքները: Քիմիայի, կենսաբանության, հայերենի դեպքում նկատելի է միջին գնահատականի որոշակի աճ, մաթեմատիկայի կամ անգլերենի դեպքում, ընդհակառակը, ցուցանիշի նվազում է (PAN-ը քննությունների ցուցանիշների վայրիվերումներին մանրամասն անդրադարձել է ավելի վաղ):

Աշոտյանի նախարարության օրոք նրանից անկախ` դեմոգրաֆիկ խնդիրների պատճառով, կրճատվել է Հայաստանի դպրոցներում աշակերտների և բուհերում` ուսանողների թիվը: Փոխարենը 2009-2014 թվականներին աճել է Հայաստանում արտասահմանցի ուսանողների թվաքանակը: Աշոտյանի նախարարության առաջին տարվա ընթացքում նրանք 3089 էին, 2014-ի տվյալներով Հայաստանում էր սովորում 3647 արտասահմանցի ուսանող: Նրանց ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից ու Վրաստանից է (1050 և 922 ուսանող համապատասխանաբար), երրորդ տեղում Հնդկաստանից ուսանողներն են (851 հոգի): Ի դեպ, կտրուկ աճել է իսրայելցի ուսանողների թիվը. 2009-ին նրանք ընդամենը յոթն էին, իսկ 2014-ին Հայաստանում էր սովորում 91 իսրայելցի:

Արմեն Աշոտյանը սոցցանցերում կառավարության ամենաակտիվ ներկայացուցիչն էր, ինչը հասարակության մի մասի կողմից ողջունվում էր` որպես կառավարության ներկայացուցչի հեը «ուղիղ կապի» միջոց, մյուսների կողմից` քննքադատվում ու ընկալվում որպես ժամանակի վատնում: Ինչևէ, հոդվածը տպագրելու պահին Աշոտյանի անձնական պրոֆայլն ունի Facebook-ում 66065 հետևորդ, 12573 հոգի էլ «լայքել» է «Արմեն Աշոտյան» page-ը: Ֆեյսբուքում, սակայն, կա նաև «Ես զզվում եմ Արմեն Աշոտյանից» անունով խումբ. այն բավականին պասիվ է, ու հազվադեպ է թարմացվում. նրան են միացել մոտ 3000 հետևորդ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---