![]() Ինչպես է ծերանում ՀայաստանըԱնչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում 2001-2017 թվականներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի բնակչությունը նվազել է 7%-ով՝ մոտ 3,2 մլն-ից հասնելով մինչև 2,98 մլն-ի։ Այսինքն, ամեն տարի ՀՀ բնակչությունը նվազել է միջինը 0,46%-ով։ ![]() PanARMENIAN.Net - Նվազման հետ մեկտեղ, սակայն, փոխվում է բնակչության տարիքային կազմը, ինչն ապագայում բեռ է դառնալու պետության համար ինչպես կենսաթոշակների ապահովման, այնպես էլ զինված ուժերի համալրման, հարկային եկամուտների քանակի և բազմաթիվ այլ առումներով։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչպես է փոխվել բնակչության տարիքային կազմը վերջին 15 տարում։ Բանաժանենք բնակչությունը 3 հիմնական խմբի՝ անչափահասներ, թոշակառուներ, աշխատունակ տարիքի մարդիկ։ 2001-2017 թվականներին անչափահասների թիվը մոտ 846.000-ից նվազել է մինչև 629.000-ի, թոշակառուներինը՝ 438.000-ից 394.000-ի։ Աշխատունակների կշիռը բնակչության մեջ 60%-ից աճել է մինչև 66%-ի, թոշակառուներինը՝ նվազել 14%-ից մինչև 13%-ի։ Սակայն կտրուկ՝ մոտ 5%-ով, անկում է գրանցել անչափահասների թիվը։ Այժմ նրանք բնակչության 21%-ն են 2001-ի 26%-ի դիմաց. նրանց թիվը 15 տարում նվազել է մոտ 217.000-ով։ Մոտակա 15 տարում թոշակի անցնողների թիվը, ընդհակառակը, աճելու է։ 50-59 տարեկանները 2001-2017 թվականներին ավելացել են 179.000-ով, այժմ նրանք բնակչության մոտ 13,9%-ն են 2001-ի մոտ 7,3%-ի դիմաց։ 2001-2017 թվականներին Հայաստանում 70-ից բարձր տարիք ունեցողների թիվն աճել է 1,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2001-ին տարիքային այս խումբը կազմում էր երկրի ընդհանուր բնակչության 6%-ը, ապա 2017-ին այդ թիվը կազմել է մոտ 7,5%: Բնակչության ընդհանուր թվի մեջ 1,1%-ով աճել են 60-ից բարձր, 6,6%-ով՝ 50-ից բարձր տարիքային խմբերը: 2001-2017 թվականներին բնակչության ընդհանուր թվի մեջ 0,2%-ով նվազել է 0-9 տարեկան երեխաների թիվը և 8,1%-ով 10-19 տարեկանների թիվը: 15 տարում մոտ 3%-ով աճել է նաև 20-40 տարեկանների թիվը: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |