![]() Լանք, թե խնդանքԻնչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում Ներհասայտանյան քաղաքական և հանրային օրակարգը շաբաթվա հենց սկզբից հագեցած էր, դրանց շուրջ զարգացումներն ու հնչող կարծիքները՝ բացի լուրջ լինելուց, հաճախ նաև մեմետիկ։ PAN-ը մեկտեղել է վերջին 2-3 օրվա դրամատիկ իրադարձությունների ուրախ դրվագները։ ![]() PanARMENIAN.Net - Բարձրախոսը՝ ականջին Աշխատանքային շաբաթը սկսվեց «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման դեմ ընկերության աշխատակիցների բողոքի ակցիայով: Ցուցարարներից մեկը դատարանի շենքի մոտ «սիրելի «Սպայկային» դիմեց՝ բարձրախոսն ականջին դրած: «Ուտիլիզատորը» Շաբաթվա ամենաքննարկված թեման ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն էր: Ազգային ժողովի այգում մի շարք մարդիկ և հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարարեց, որ պատրաստ է ուտիլիզացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին: Նա, ի դեպ, պատրաստված էր եկել՝ իր հետ բերել էր «ուտիլիզացնելու գործիքը»:
«Չարքերի» վտարումը՝ ԱԺ-ում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիային Տեր Ղազար անունով հոգևորականը պնդում էր, որ պետք է խնկարկում անի ԱԺ շենքում և ամբիոնը պիտի օրհնվի՝ տրանսգենդերի ելույթից հետո: Նա նաև հասցրեց խատել հասարակական կարգը՝ փորձելով արգելափակել Բաղրամյան պողոտան: «Ժելեած մազերով՝ ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի չեն մասնակցում» Խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց. նրանցից մեկին դուր չէր եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը: «Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով: Ունիվերսալ ցուցարարը ԱԺ շենքի մոտ ակցիայի մասնակիցներից մեկը ժամեր առաջ մասնակցել էր նաև «Սպայկա» ընկերության կազմակերպած ցույցին: Մինչ այդ, քաղաքացին Բագրատաշենի անցակետում անցնում էր ուղեբեռի համար նախատեսված սարքով:
ՀՀ-ում սանավիացիայի շնորհանդեսն էր ՀՀ առողջապահության նախարարը տարածաշրջանում սանավիացիայի առաջին ծառայության ներդրման շնորհանդեսից հետո նույնպես մեմերի հերոս դարձավ: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |