Արագ, սպորտային ու հարմարավետPorsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում Սփոյլեր. սա մեր առաջին թեստ-դրայվն էր, ու, կարծես, առհասարակ առաջինը՝ Հայաստանում: Քանի որ մեքենաներից այդաստիճան լավ չենք հասկանում, փորձելու ենք հնարավորինս նկարագրել այն զգացողությունները, որ ունեցանք՝ հաշվի առնելով նաև մեքենաների մասնագիտական լուսաբանման հարցում փորձի բացակայությունը: Դե, գնացինք… 9 սեպտեմբերի 2020 PanARMENIAN.Net - Հարմարավետ, արագ, գերժամանակակից. առաջին զգացողություններն այդպիսին են, երբ նստում ես 2020-ին թողարկված թարմ-թարմ Porsche Cayenne Coupé, նույնիսկ անկախ նրանից, որ մեքենան դեռ չի հասցրել շարժվել: Այդ մասին արդեն հուշում են դիմային նստատեղերի կողային հատվածներում տեղադրված հավելյալ բռնակները, որոնք միանգամից մեծ արագություն հավաքելու կամ կտրուկ արգելակելու դեպքում օգնում են տեղում մնալ, իսկ մենք փորձեցինք:
Անկախ դրսից մեքենայի մեծ թվացող չափսերից, ներսից այն բավականին կոմպակտ է, անգամ փոքր մեքենայից հետո արտաքնապես հսկայական թվացող այս կուպեն քշելու ժամանակ անհարմար չի դառնում:
Ընտելանում ես արագ, հարմարվում՝ էլ ավելի: Ոտքդ դնում ես գազին, ու՝ թռար~ Դեպի «Ծաղկաձոր Մարրիոթ» տանող ոլոր ճանապարհն ավարտվում է մի քանի րոպեում, բայց մեքենան զգալ արդեն հասցնում ես: Արագ, մանևրային և ինքնատիպ: Porsche-ում ասում են՝ մեղավորն անկրկնելի ձևն է՝ 911 Flyline գիծը, որը, չնայած տարիներ շարունակ գոյություն ունի, բայց մշտապես կատարելագործվում է՝ մի փոքր ավելի երկարելով, ավելի բարձրանալով կամ ավելի ցածրանալով:
Cayenne Coupé-ն ադապտացվում է ցանկացած իրավիճակի՝ վայրկյանների ընթացքում հարմարվելով նոր իրողությանը: Այս մեքենան սպորտսմենների են նմանեցնում՝ շարժունակ ու ճկուն. հենց դրա համար էլ այն հագեցրել են հետևի սփոյլերով՝ ադապտիվ կարգավորմամբ:
Մեքենան սպորտային է, ու քանի որ սպորտի ամեն տեսակ տարբեր նպատակներ ունի, այն կոչված է՝ հարմարվելու: Ինչպես դիմացի, այնպես էլ հետևի նստատեղերը հարմարվելու 18 տարբերակ ունեն՝ ցանկացած մանևրի դեպքում ապահով լինելու համար:
Գեղեցիկի ու գրավիչի շարքից էր նաև պանորամային պատուհանով առաստաղը. տղաներին հատկապես կգերեն GT Design-ով 22-դյույմանոց անվադողերն ու V6 տուրբինային շարժիչը, իսկ արագ վարելու սիրահարներին՝ ընդամենը 5.9-6.0 վայրկյանում մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու կարողությունը. ստուգված է: Հատուկ նշենք նաև 340 ձիաուժ հզորությամբ շարժիչը. շրջակայքում գտնվող ձիերը ևս գնահատեցին այն։
Անկախ սպորտային լինելուց, այս մեքենան ադապտացված է առօրյա կյանքին, իսկ արդեն կախված վարորդի ցանկությունից՝ մեկ հպումով մեքենան կարելի է հարմարեցնել սպորտային իրավիճակի: Այն նաև Սպորտ+՝ ֆորսաժի հնարավորություն ունի: Եթե ուզում եք արագ պոկվել տեղից [վերհիշելով Need For Speed-ը, օրինակ], մեկ կոճակ, և 16 վայրկյանով ցանկությունն իրագործելի է:
Հատուկ նրանց համար, ովքեր ուզում են տեսնել վերևում նկարագրածի վիդեո տարբերակը, թողնենք այստեղ այս տեսահոլովակը: Լրագրողների առաջին թեստ-դրայվի նախաձեռնությունն «Ավտոհաուս» ՍՊԸ-ինն է, նույն ինքը՝ Porsche Centre Yerevan, ում հետաքրքիր փորձառության համար ասում ենք՝ շնորհակալություն:
Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Գրիգոր Եփրեմյան / PAN Photo-ի համար Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |