Ֆրանսիան հետագայում ևս ջանքեր կգործադրի Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման համար

Ֆրանսիան հետագայում ևս ջանքեր կգործադրի Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի գրավոր հարցապնդմանը, որը նա ուղարկել էր մեկ ամիս առաջ՝ նպատակ ունենալով պարզել ԱԳՆ վերաբերմունքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ազատ արձակման հարցին:

Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանում, որը հրապարակվել է «Պաշտոնական թերթում., ասվում է, որ նախարարությունն արդեն իսկ արձագանքել է այս հարցապնդմանը:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության ֆոնի վրա կարևոր է, որ բանակցային գործընթացը չընդհատվի»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանում:

Նշվում է, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ մտադիր է բոլոր ջանքերը գործադրել նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ու կատարել իր պարտականությունները ՄԽ միջնորդության շրջանակներում:

«Այդ նպատակով առաջիկա օրերին ու շաբաթներին մենք շփումներ կունենանք բարձր մակարդակով այդ երկու երկրների հետ»,-հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---