#ԳործԿա՞, թե` չկա, այս է խնդիրըՄասնագետները՝ ՀՀ աշխատաշուկայի իրական պատկերի մասին Վերջին շրջանում հայաստանյան սոցցանցային տիրույթում, մասնավորապես՝ Facebook-ում, լայն տարածում են գտել #ԳործԿա հաշթեգով ուղեկցվող գրառումները՝ լինեն դա աշխատանքային հայտարարություններ, թե ուղղակի թեմայի հետ առնչվող կարծիքներ: Սակայն օգտատերերի մի մասն էլ համաձայն չէ այն պնդման հետ, որ Հայաստանում «գործ կա», այդպիսով հայտնվել է նաև #ԳործՉկա հաշթեգը, որով ուղեկցվում են ՀՀ աշխատաշուկայի հեռանկարային լինելու մտքին թերահավատորեն մոտեցողների գրառումները: 11 նոյեմբերի 2017 PanARMENIAN.Net - Այդ թեմայի շուրջ PanARMENIAN.Net ը զրուցել է Հայաստանում աշխատանքի որոնման ամենամեծ հարթակներից մեկի՝ Staff.am-ի համահիմնադիրներ Լուիզա և Վահե Ավետիսյանների հետ պարզելու համար՝ ինչպիսին է իրավիճակը ՀՀ աշխատաշուկայում, որ մասնագիտություններն են ավելի պահանջված, ինչ է պետք աշխատանք գտնելու համար և, ի վերջո, կա՞ գործ, թե՝ չկա:
Լուիզա Ավետիսյան Պահանջված մասնագիտությունների մասին Այսօր ամենապահանջված մասնագիտությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են՝ շուկայի 20%: Սա վստահ կարող եմ ասել՝ հիմնվելով մեր հարթակում տեղ գտած աշխատանքային հայտարարությունների ընդհանուր պատկերի վրա, ինչը հիմնականում արտացոլում է շուկայի վիճակը: Ծրագրավորման ոլորտում կա կարիք թե՛ սկսնակ և ավելի թեթև մակարդակի, թե՛ ավելի բարձր մակարդակի մասնագետների համար: Այդ ոլորտում աշխատանքի առաջարկն այսօր գերազանցում է պահանջարկը: Շատ ընկերություններ, հատկապես՝ խոշոր միջազգայինները, պատրաստ են ընդլայնել իրենց անձնակազմը, եթե գտնեն համապատասխան կադրեր մեր շուկայում: Ըստ պահանջվավածության՝ երկրորդ տեղում են վաճառքի և սպասարկման ոլորտների մասնագետները (16%), այնուհետև՝ մարքեթինգի և գովազդի (9%), բավականին պահանջված են նաև ադմինիստրատիվ և գրասենյակային ոլորտի մասնագետները (8%):
Staff.am-ի վերլուծությունը Հաշվապահներն ու գործավարներն ավելի շատ են, քան պետք են Եթե խոսենք այն դեպքերի մասին, երբ մասնագետներն ավելի շատ են, քան կա նրանց պահանջարկը, ապա կնշեմ հաշվապահներին: Դա պայմանավորված է նրանով, որ մի պահ ահագին շատ դասընթացներ եղան, շատ մարդիկ նույնիսկ փոխեցին իրենց մասնագիտությունները՝ դարձան հաշվապահ: Մեզ մոտ հաշվապահի աշխատանքի հայտարարության դեպքում ընկերությունը նվազագույնը 100-150 հայտ է ստանում: Եթե իհարկե խոսենք ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների մասին, ապա, իհարկե, նրանք ավելի քիչ են, ամեն ինչի լավն էլ քիչ է լինում: Բայց ընդհանուր առմամբ ադմինիստրատիվ, գրասենյակային, հաշվապահական ոլորտի մասնագետները, ընդհանուր բնույթի, նեղ մասնագիտական հմտություններ չպահանջող ոլորտների մասնագետներն ավելի շատ են, քան կա պահանջարկ: Սպասարկման ոլորտը մեզ հարիր չէ Մենք աշխատում ենք շատ ընկերությունների հետ և ունենում ենք նաև սպասարկման ոլորտի շատ հաստիքներ՝ առաքիչ, հավաքարար, մատուցող և այլն, բայց մարդիկ չեն ուզում աշխատել այդ ոլորտներում, շատերը նախընտրում են անգամ անգործ մնալ, բայց չանել նման աշխատանք: Այդ խնդիրը կա մեր երկրում: Եվ գործատուները կանգնում են մեծ խնդրի առջև, ստիպված են լինում պայքարել այդ աշխարհայացքի դեմ: Պահանջված հմտություններ Բացի մասնագիտական հմտություններից, որոնք տարբեր են ամեն ոլորտի համար, գործատուները նաև պահանջում են որոշակի սոֆտ հմտություններ՝ ոչ մասնագիտական: Վերլուծությունների համաձայն՝ բոլոր աշխատանքային հայտարարությունների 20%-ում նշված է աշխատասիրությունը: Գործատուները կարևորում են նաև թիմում աշխատելու ունակությունը, բանակցելու հմտությունները, ժամանակի կառավարումը և այլն: Հաճախ փնտրում են խնդիրներն ինքնուրույն լուծել կարողացող և ճկուն աշխատողների:
Վահե Ավետիսյան Աշխատաշուկայի տենդենցների մասին Արտասահման մեկնած և մի քանի սերունդ դրսում ապրող հայերը շատ հաճախ հետաքրքրված են լինում Հայաստանում ընկերություններ ունենալու և թիմ հավաքելու մեջ, քանի որ դա ձեռնտու է թե՛ որակի, թե՛ գնի առումով: Այժմ այդ տենդենցը նկատվում է, սակայն մենք ունենք ռեսուրսների խնդիր, դա գալիս է նաև բուհերից, որոնք չեն պատրաստում այդ քանակի պահանջված մասնագետների: Ժամանակները փոխվում են, տենդենցները՝ նույնպես, և եթե այսօր ավելի պահանջված է, օրինակ, ՏՏ ոլորտը, ապա պետք է ավելի շատ այդ ոլորտի մասնագետ տալ՝ չվախենալով, որ կկորցնենք ինչ-որ այլ՝ պահանջարկ չվայելող մասնագիտություններ: Մենք արագ կողմնորոշվելու, անցումներ կատարելու, տենդենցներին հետևելու և ժամանակի հետ համընթաց քայլելու խնդիրներ ունենք: Ինչպես ձեռք բերել աշխատանքային փորձ վաղ տարիքում Հիմա բոլոր գործատուները, որոնք հետաքրքրված են ուսանողներ կամ սկսնակ մասնագետներ աշխատանքի ընդունելու, սպասում են, որ նրանք պետք է արդեն որոշակի փորձ ունենան՝ անգամ 2-րդ կուրսի ուսանող լինելով: Դրա համար ճիշտ է դեռ վաղ տարիքից փորձել ներգրավված լինել կամավորական գործունեության մեջ, որևէ ոլորտում փորձել ուժերը: Այդպիսի աշխատանք միշտ կարելի է գտնել. կազմակերպվում են շատ խոշոր միջոցառումներ, որոնց կարելի է մասնակցել, որևէ բան կազմակերպել, օգնել: Դա հետագայում կդիտվի որպես առավելություն աշխատանքի ընդունման հարցում: Մեզ մոտ դեռ ընդունված է սկսել աշխատանք փնտրել մագիստրատուրան ավարտելուց հետո, սակայն այդ տարիքում աշխատանքային փորձ չունեցող մարդը ոչնչով չի տարբերվում 17 տարեկան ուսանողից, միայն սպասելիքներն են ավելի մեծ, որոնք էլ հետո չեն արդարանում: Ուստի որքան շուտ ներգրավված լինեն տարբեր աշխատանքների մեջ, այնքան հեշտ հետո կգտնեն աշխատանք: Մարդը պետք է հնարավորինս շուտ սկսի իր վրա աշխատել առանց օգնություն ակնկալելու ծանոթներից և բուհերից. այսօր դրա համար կան շատ ռեսուրսներ՝ համացանցից մինչև անվճար թրեյնինգներ:
Staff.am-ի վերլուծությունը «Նստակյաց» աշխատանքի մասին Լավ CV-ի (ինքնակենսագրական) համար ցանկալի է մի աշխատավայրում 2-3 տարի մնալ, եթե խոսքը կայուն աշխատանքի մասին է, և գործի բնույթը չի պարտադրում մի քանի ամիսը մեկ աշխատատեղ փոխել: Դա վկայում է աշխատողի կայուն, ոչ կոնֆլիկտային, թիմի և ղեկավարության հետ լեզու գտնող լինելու մասին, ինչ-որ չափով նաև երաշխիք է, որ նոր աշխատավայրում էլ երկար կմնաս: Գործատուները դա շատ են գնահատում: Կանայք ավելի ակտիվ են Մեզ մոտ հայտարարությունների մեջ թույլ չենք տալիս նշել փնտրվող աշխատողի սեռը, դա օրենսդրորեն էլ է արգելված, բայց, իհարկե, երբեմն որոշ հայտարարություններից զգացվում է՝ ում համար են ավելի շատ նախատեսված՝ կանանց, թե տղամարդկանց: Իսկ ընդհանրապես կանայք ավելի ակտիվ են՝ թե՛ կայք այցելությունների թվով, թե՛ մեր ֆեյսբուքյան էջում, թե՛ թրեյնինգների հաճախելու հարցում, կանայք շատ ավելի հետաքրքրված են, ավելի հաճախ են դիմում ինտերնների հայտարարություններին: Աղջիկները 14-15 տարեկանից արդեն փորձում են իրենց ուժերը որպես կամավորներ: Ընթերցեք նաև.Աշխատանք ընտրելիս հայ երիտասարդներն աշխատավարձի մասին մտածում են 3-րդ հերթին Հետազոտություն. ՀՀ-ում նախապատվությունը տալիս են մասնագիտական թրեյնինգներին Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |