Հայկական դրամի պատմությունից. Հայաստանին նվիրված խորհրդային հուշամետաղադրամներ1965 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում թողարկվել են 68 տեսակի հուշամետաղադրամներ 1965 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում թողարկված 68 տեսակի հուշամետաղադրամներից երեքը նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին՝ «Երկրաշարժ», «Մատենադարան», «Սասունցի Դավիթ»: 8 նոյեմբերի 2013 PanARMENIAN.Net - «Երկրաշարժ» 3 ռուբլի անվանական արժեքով հուշադրամը նվիրված է այն համաժողովրդական օժանդակությանը, որ Հայաստանըստացավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո: Այն շրջանառության մեջ է դրվել 1989 թվականի դեկտեմբերի 7-ին:
Մետաղադրամի տեխնիկական տվյալները Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25) Զանգվածը՝ 14,35 (+0,2/-1,0) գ Տրամագիծը՝ 33,0 (+0,25) մմ Դրամաշուրթը՝ 2,3 (±0,3) մմ Գուրտը՝ մակագրությամբ Ընդհանուր տպաքանակը՝ 3,0 մլն հատ Թողարկման հիմնական մասը 2,7 մլն հատ քանակով, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,3 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով: Մակագրությունները հուշամետաղադրամի վրա ռուսերենով են: Հուշադրամի դիմերեսի վերին մասում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը: Ներքևում մակագրված է «ԽՍՀՄ»: Ստորին մասում երկու տողով նշված է անվանական արժեքը՝ «3» և «ռուբլի» («ռուբլի» բառը մակագրված է կիսաշրջագծով): Ստորին մասում եզրի մոտ նշված է թողարկման տարեթիվը՝ 1989: Հուշադրամի դարձերեսին պատկերված է 5 ձեռք՝ խորհրդանշելով 5 մայրցամաքի օգնությունը, որոնք Արարատի ֆոնին պահում են հավերժական կրակով գավաթը: Լեռը պատկերված է թռչունի թևերի տեսքով: Գավաթի վերևում մակագրված է «Հայաստան»: Վերին մասում դրամաշուրթի մոտ շրջագծով գրված է «Երկրաշարժի, կարեկցանքի և արարման գոտի»: Ստորին մասում պատկերված են ավերակներ ու եկեղեցու զանգ: Ներքևում դրամաշուրթի մոտ նշված է տարեթիվը՝ 7.12.1988 թ.: Հարթ գուրտի վրա երկու տեղում առկա է փորագրած «երեք ռուբլի» մակագրությունը: Մակագրություններն երկու տեղում զատված են աստղանիշով: Երկու կողմից մետաղադրամի դրամաշուրթն ուռուցիկ է: Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Ա. Ադամյանը (Երևան): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) դրամահատարանում: «Մատենադարան» 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամին Երևանի Մատենադարանի շենքն է: Մետաղադրամը թողարկվել է 1990 թվականի հոկտեմբերի 31-ին:
Մետաղադրամի տեխնիկական տվյալները Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25) Զանգվածը՝ 19,8 (+0,2/-1,0) գ Տրամագիծը՝ 35,0 (+0,25) մմ Դրամաշուրթը՝ 2,6 (±0,3) մմ Գուրտը՝ մակագրությամբ Ընդհանուր տպաքանակը՝ 3,0 մլն հատ Թողարկման հիմնական մասը՝ 2,6 մլն հատ, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,4 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով: Բոլոր մակագրությունները հուշամետաղադրամին ռուսերենով են: Հուշադրամի դիմերեսի վերին մասում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը: Պատկերի ներքևում «ԽՍՀՄ» մակագրությունն է: Ստորին մասում երկու տողով նշված է անվանական արժեքը՝ «5» և «ռուբլի» («ռուբլի» բառը գրված է կիսաշրջանագծով): Եզրի մոտ ներքևում նշված է թողարկման տարեթիվը՝ 1990: Մետաղադրամի դարձերեսին Մատենադարանի շենքի ֆոնին հայկական այբուբենի պատկերն է: Ձախ կողմում մոմով մոմակալ է, իսկ աջից ստորին մասում պատկերված է սուրով և վահանով արծիվ, որից վերև երկու տողով գրված է «Երևան» և «1959» (Մատենադարանի շենքի կառուցման ավարտի տարեթիվը): Հարթ գուրտի վրա երկու տեղում «հինգ ռուբլի» մակագրությունն է: Մակագրությունները երկու տեղում տարանջատված են աստղանիշով: Երկու կողմից մետաղադրամն ուռուցիկ դրամաշուրթ ունի: Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Ա. Կոլոդկինը (Մոսկվա): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) դրամահատարանում: «Սասունցի Դավիթ» 5 ռուբլի անվանական արժեքով հուշադրամին Երևանում կանգնեցված համանուն հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հուշարձանն է: Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին:
Մետաղադրամի տեխնիկական տվյալները Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25) Զանգվածը՝ 19,8 (+0,2/-1,0) գ Տրամագիծը՝ 35,0 (+0,25) մմ Դրամաշուրթը՝ 2,6 (±0,3) մմ Գուրտը՝ մակագրությամբ Ընդհանուր տպաքանակը՝ 2,5 մլն հատ Թողարկման հիմնական մասը՝ 2,15 մլն հատով, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,35 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով: Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին: Հուշադրամի դիմերեսի վերին մասում ԽՍՀՄ զինանշանն է: Պատկերի ներքևում «ԽՍՀՄ» մակագրությունն է: Ստորին մասում երկու տողով անվանական արժեքն է՝ «5» և «ռուբլի» («ռուբլի» բառը գրված է կիսաշրջանագծով): Եզրի մոտ ներքևում նշված է թողարկման տարեթիվը՝ 1991: Մետաղադրամի դարձերեսին Սասունցի Դավթի հուշարձանն է, ստորին մասում նշված է հուշարձանի կանգնեցման տարեթիվը՝ «1959»: Տարեթվի եզրով զարդանախաշ է անցնում: Դրամաշուրթին կա շրջանաձև մակագրություն՝ «Սասունցի Դավթի հուշարձանը»: Ներքևում դրամաշուրթի մոտ մակագրված է «Երևան»: Հարթ գուրտի վրա երկու կողմից փորագրված է «հինգ ռուբլի»: Մակագրությունը երկու տեղում տարանջատված է աստղանիշով: Երկու կողմից դրամաշուրթն ուռուցիկ է: Էսքիզի հեղինակն է Ա. Բակլանովը (Սանկտ Պետերբուրգ): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) դրամահատարանում: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |