![]() «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի 20 ամյակըԲիզնեսի, նվաճումների և հաջողությունների մասին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը նշում է մեր երկրում իր գործունեության 20-ամյակը, ինչի առթիվ էլ տոնական երեկոյի ընթացքում միասին էր հավաքել իր գործընկերներին, աշխատակիցներին, հաճախորդներին, դիվանագիտական առաքելությունների, գործադիրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլ մասնաճյուղերի ղեկավարներին և, առհասարակ, ընկերության մտերիմ մարդկանց: ![]() PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերութունն աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղն է, որը, լինելով Հայաստանում կոկա-կոլա զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը, մեծ ընտրանի է առաջարկում: Մայիսի 10-ի միջոցառմանն ամփոփվել են 20-ամյա գործունեությունն ու ձեռքբերումները: 20 տարվա ընթացքում ընկերությունն ավելի քան 21.5 միլիարդ դրամի ներդրում է արել՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Ավելի քան 300 մասնագետից բաղկացած մեծ թիմն էլ ուղղակիորեն ներգրավված է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի առօրյա գործունեությունում, իսկ 11.000-ից ավելի կորպորատիվ հաճախորդներն օգնում են արտադրանքն արագ հասցնել սպառողին: Ինչպես միջոցառման ընթացքում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, աշխատակիցներն ընկերության հարստությունն են: «Աշխատանքի ենք վերցնում բուհերի շրջանավարտների, ուղարկում նրանց արտասահման` սովորելու ու լավագույն փորձը Հայաստան բերելու: Իհարկե, Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում որոշ դժվարություններ կան, բայց մենք կենտրոնանում ենք հնարավորությունների վրա»: Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը, անդրադառնալով Խմբում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեությանը, նշեց, որ ընկերությունն ընտանիքի կարևոր անդամն է: «Հպարտ ենք հայաստանյան մեր թիմի ձեռքբերումներով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` Հայաստանում արդեն 20 տարի գործող ընկերության արտադրած ըմպելիքներն առանձնանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող որակով»,- ասաց Սանդերսը՝ 20-ամյա հոբելյանի առթիվ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ին նորանոր ձեռքբերումներ մաղթելով: Միջոցառմանը ներկա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որն Ընկերությանը պարգևատրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ոսկե մեդալով, ընդգծեց՝ իր ղեկավարած միության մոնիթորինգային խումբն ուսումնասիրել է շուկան ու ոլորտը և առանձնացրել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի աշխատանքը բնական ռեսուրսների վերարտադրության, էներգիայի խնայման, տեղական համայնքների զարգացման ու բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատման գործում: «1996-ին ամերիկյան այս բրենդի մուտքը հայկական շուկա բարձրացրեց որակի ստանդարտների, սպասարկման, շուկայում աշխատելու, օրինական դաշտում աշխատելու, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության սանդղակը: Ընկերությունը ոչ միայն արտադրում է, վաճառում ու շահույթ ստանում, այլև լրջորեն զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմամբ, համայնքների զարգացման հարցով»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով. «նաև զովացուցիչ հաճույք է պատճառում»: Իր հերթին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը նշեց, որ 2014 թվականին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համայնքների զարգացման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փոքր կենտրոնում խաղահրապարակ են բացել: «Շատ ողջունելի է այն աշխատանքը, որ ընկերությունը նախաձեռնում է և կյանքի կոչում: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն միջազգային խոշոր ընկերություն է, որն իր մեծ լուման ունի Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ Երևանի զարգացման գործում»: Միջոցառմանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի մասշտաբի խոշոր միջազգային ընկերությունների գործունեությունը Հայաստանում նոր բիզնես մշակույթ է բերում երկիր: «Ընկերությունն իր 20 տարվա գործունեությամբ ապացուցում է, որ Հայաստանում նման միջազգային ընկերությունները կարող են ոչ միայն տարիներ շարունակ զարգացնել բիզնեսը, այլև օրինակ ծառայել մյուսների համար»: Հայաստանում գործող ընկերությունը 3 տարի ղեկավարած (2002-2005թթ.) Կոնստանտինոս Սպանուդիսը նկատեց՝ այն տարիների ընթացքում, որ այստեղ չի եղել, մեր երկիրը շատ է փոխվել, Երևանն էլ ամբողջությամբ այլ քաղաք է դարձել. «Մեր բիզնեսը Հայաստանում ծաղկել է երկրին զուգահեռ, ինչը կարևոր ձեռքբերում է»: Հյուրերի թվում էր նաև Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, որն առանձնացրեց՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն Հայաստանում հունական խոշոր բիզնեսի առաջին ներկայացուցիչն էր և որոշիչ դեր է խաղացել տնտեսության ձևավորման և բիզնեսի զարգացման տեսակետից: «Ընկերության մի շարք աշխատակիցներ հետագայում տեղափոխվեցին այլ ոլորտներ: Եվ, կարելի է ասել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն դարձավ այն ընկերություններից, որը կրթեց վաճառքի, կառավարման ոլորտում աշխատող նոր սերնդին»: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն մոտ 8 տարի ղեկավարած Գագիկ Դանիելյանի խոսքով, ընկերության հաջողության գրավականն այն է, որ 20 տարվա ընթացքում կարողացել են հասնել գործընկերների հետ փոխշահավետ գործակցության՝ հասկանալով և բավարարելով միմյանց կարիքները` միաժամանակ նպաստելով բիզնեսի զարգացմանը: «Գործընկերների հետ մեր աշխատանքն ի սկզբանե միտված է եղել տարիների գործակցության, ոչ թե կարճ ժամանակում շահույթ ստանալու: Այսօր բիզնես գործընկերներ ունենք, ում հետ արդեն մոտ 20 տարի աշխատում ենք, այսինքն՝ կարողացել ենք ճիշտ ընտրություն կատարել»: Ընկերության հետ 10 տարուց ավելի գործակցող «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ բախտավոր են, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի պես գործընկեր ունեն, քանի որ նաև ընկերության շնորհիվ է, որ ամեն տարի կարողանում են կարիքավոր երեխաներին ապահովել տաք սննդով, կրթությամբ և անհրաժեշտ այլ ծառայություններով: Միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան նաև Հայաստանում Հունաստանի ու ԱՄՆ դեսպանները, որոնք ողջունեցին ընկերության 20 տարվա նվաճումներն ու նորանոր հաջողություններ մաղթեցին հետագա գործունեությունում: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի աշխատակիցները նույնպես միացան շնորհավորանքներին՝ մաղթելով շարունակել կերտել պատմություն ու երջանկություն պարգևել իր սպառողներին: Ավազե անիմացիոն շոուով և համերգային ծրագրով ուղեկցվող երեկոն ավարտվեց տոնական տորթը կտրելու արարողությամբ: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |